--Լավ է քանդակված,- կրկնեցի:
--Ինձ դուր է գալիս:
--Զգույշ եղեք, տիկին, որ անպիտան աղախինները այս արձանի թևերն էլ չկոտրեն,- հարեցի:
--Օ, այո,- երկարացրեց լեյդի Հարրիսոնը,- երևակայեցեք, որ միշտ ես եմ մաքրում, չեմ թույլ տալիս, որ աղախինները մոտենան նրան,- հպարտությամբ և «իմաստությամբ» պատասխանեց լեյդի Հարրիսոնը
Գրադարանում երկու երկար արևելյան գորգեր կային, որոնք ոչ մի դեֆեկտ չունեին, միայն հարկավոր էր փոշին մաքրել:
--Մնացած սենյակների գորգերը ձեզ ցույց կտա մեր աղախիններից մեկը,- ասաց լեյդի Հարրիսոնը և դեղանի վրա դրված հեռախոսով խոսեց ներքևը և կանչեց աղախիններից մեկին: Հեռախոսի խոսակցություններից իմացա, որ աղախնի անունը Հելենա էր: Այդ հեռախոսը ոչ մի կապ չուներ քաղաքի կենտրոնի հետ, դա միայն կապված էր բնակարանի մյուս մասերի հետ:
Քիչ անց՝ ներս եկավ Հելենան- այն միևնույն աղախինը, որ ինձ ընդունել էր առաջին անգամ:
--Ցույց տվեք պարոնին մյուս սենյակների գորգերը,- հրամայեց լեյդի Հարրիսոնը և դառնալով ինձ.- Բոլոր գորգերը դիտելուց հետո հաշիվ ներկայացրեք և սկսեցեք ձեր աշխատանքը,- ասաց ու հեռացավ գրադարանից:
--Դուք ապրում եք հեքիաթային ապարանքում և ուզում եք արևելյան հեքիաթներ լսել,- ասացի Հելենային:
--Այնուամենայնիվ ես սիրում եմ արևելքի հեքիաթները:
--Գնանք և տեսնենք գորգերը,- առաջարկեցի:
Մենք գրադարանից դուրս եկանք մի միջանցք. միջանցքիգորգը դիտելուց հետո մտանք մի ընդարձակ սենյակ: Այս սենյակումն էին գտնվում պարսկակն գորգերի ամենաթանկագին տեսակները: Պատից կախված մի քանի Շիրազները վառվում էին արյան գույներով և ծովու կապույտով:Մահճակալի պատից կախված էր մի Կաշան, որի մեջտեղում կարծես վարդի հրդեհ էր բռնկած, հատակին ձգված էր մի Քիրմանշահ, որի բազմաթիվ երիզների մեջտեղում հյուսված էր ֆանտաստիկ մի ծառ. վրան առասպխելական թռչուններով:
--Ում սենյակն է այս,- հարցրի հելենային, երբ տեսա