ՄԱՐԻԱՆՆԱ.— (Երիտասարդ աղջիկ, նոր ամուսնացած, բարձրահասակ, աշխույժ, միամիտ: Ներս է մտնում, պահարանից բրդե շալը վերցնում, լուսամուտը, բաց անում և բարձրաձայն լուսամուտից դեպի դուրս) Նադեժդա Իվանովնա՞, Նադեժդա Իվանովնա՞։
ՆԱԴԵԺԴԱ.— (Դրսից) Լսում եմ։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Տանն ե՞ս։
ՆԱԴԵԺԴԱ.— Տանն եմ, որ լսում եմ. տանը որ չլինեմ՝ կլսե՞մ։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, թեյ ունե՞ս, մի քիչ տաս, վաղը կտամ։
ՆԱԴԵԺԴԱ.— Մարդդ եկավ, էլի՞ թեյ ես ուզում. բա ի՞նչ բանի համար եկավ, հիմի այնքան անպետք եղավ, որ թե՞յ էլ չի կարող առնել տան համար։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Է՛հ, ես ինչ իմանամ, ֆրոնտից եկավ, բայդ էլի տանը չի նայում, ասում է՝ քաղաքն էլ է ֆրոնտ, ես էլի զինվոր եմ՝ ասում է։
ՆԱԴԵԺԴԱ.— Այո, ես գիտեմ, մարդդ էլ նրանցից է, նրանք ուզում են քաղաքում կրակ գցեն, հիմի ուզում են պատերազմը քաղաքում շարունակել։ Խրատիր քո մարդուն, Մարիաննա Սերգեևնա, թող ձեռք քաշի այդ մարդկանցից.