Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ՊԱՏԿԵՐ

Սուլթանական սարայի դահլիճներից մեկը, խորքում ծովահայաց պատշգամբով։ Մտնում են մեծ վեզիրը և Բ. սենեկապետը:

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անտանելի է կայսրության դրությունը. ահավոր սպանություններ, ավազակություն, օրը ցերեկով կողոպուտներ և հափշտակություններ։ Մայրաքաղաքը դառել է մի հսկա պոռնկանոց։ Մայրաքաղաքի բնակչության իննսուն տոկոսը արտադրում են ճարպ, կիրք և կղկղանք։ Հարբեցողություն, շվայտություն և շռայլություն։

Բ․ ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Իզուր եք մտահոգվում այդ մասին, մեծ վեզիր, այդ մտահոգությունը նշանակում է վտանգ ձեր պաշտոնին։ Չեք հարատևի եթե շատ խոսեք։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Ներկայացրեք ամեն ինչ փայլուն, չափազանցրեք լավ բաները, իսկ ձեր կոկորդում խեղդեցեք բոլոր կայսերական մոլությունները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Կարող եմ ես խեղդվել։

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Մարդկային կոկորդից ավելի անհատակ ծակ չկա, մեծ վեզիր։ Այդ ծակում կարելի է պարփակել մի ողջ աշխարհ սուտ։ Եվ այդ բոլորից հետո, երբ կհարստանաք, մեծ վեզիր, կառուցել կտաք մի մզկիթ և կապահովեք մի լուսավոր անկյուն իսլամական դրախտում։ Սխալ է, որ մարդիկ սիրում են ճշմարտությունը