Jump to content

Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են փադիշահից ունկնդրություն կայսրության կարևոր մի գործի համար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ոտի է կանգնում և ստանում է մտախոհ մի վիճակ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ գործ ունի Իսխելը կայսրության գործի մեջ։

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Հալետ էֆենդին առանց Իսխելի ման չի գալիս։ Ձեզ հայտնի է այդ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ոչ մի մարդ առանց իր աչքերին և մտքին չի կարող ման գալ։

ՍՈՒԼԹԱՆ.— (Սենեկապետին) Հրամայում եմ ներկայանալ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս:)

ՇԵՅԽ-ՈՒԼ-ԻՍԼԱՄ.— Թերևս անհրաժեշտ է մեր գնալը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՛չ, ո՛չ, մնացեք այստեղ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Թերևս միայն իմ գնալն է անհրաժեշտ։

ՍՈՒԼԹԱՆ.— Մնացի՛ր այստեղ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Հալետ էֆենդի և Իսխել։

Մտնում են Հալետ և Իսխել, խոնարհվում են սուլթանի և Շեյխ-ուլ-Իսլամի առաջ և տեսնելով Հաջի Չելեբուն իսլամական տարազով՝ ապուշ են կտրում:

ՍՈՒԼԹԱՆ.— Հայ ամիրաներից և իմ կայսրության ամենից իմաստուն ծառաներից Հաջի Չելեբին ընդունեց ճշմարիտ կրոնը։

ՀԱԼԵՏ.— Շնորհավորում եմ (ողջագուրվում են Հաջի Չելեբու հետ):

ԻՍԽԵԼ.— (Անձայն ողջագուրվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Հաջի Չելեբու իմ կայսրության մատուցած ծառայությունները շատ են եղել։ Սրանից հետո, իբրև ճշմարիտ կրոնի զինվոր, շատ ավելի մեծ ծառայություններ կմատուցի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Լույսի մեջ ավելի շիտակ կգործեմ, քան խավարի մեջ գործել եմ, թող վստահ լինի իմ փադիշահը և խալիֆան, և օրհնված լինի նրա կյանքը։

ՀԱԼԵՏ ԵՎ ԻՍԽԵԼ.— (Խոնարհվում են սուլթանի առաջ:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ գործի համար էիք ունկնդրություն խնդրում, Հալետ։