ՍԻՄԽԱ.— Վերջապես, տանը փակվելով ոչինչ ձեռք չես բերի։ Ի՞նչ օգուտ տանը փակվելուց։ Դուրս գնա, մարդկանց տես։ Եթե այս անգամ քո խելքը չի կարող օգնել քեզ, ուրիշներին լսիր։
ԻՍԽԵԼ.— (Ատամները կրճտացնելով մռռում է:)
ՍԻՄԽԱ.— Ես երբեք չէի տեսել քեզ այդպես անարի և այդքան թուլասիրտ։
ԻՍԽԵԼ.— (Ցածր ձայնով) Սպանեցեք ինձ, Սիմխա, ավելորդ է ինձ համար ապրելը։
ՍԻՄԽԱ.— Մինչև մարդկանց մեջ չերևաս, չես վերագտնի պայծառ դատողությունդ։ Գնա դուրս և քո առևտուրով զբաղվիր, առևտուրը կմոռացնի քեզ թերևս ամեն բան։
ԻՍԽԵԼ.— Մոռանա՞լ։ Միայն մահը կարող է մոռացնել, պայմանով, որ մահվանից հետո մարդիկ չզգան։ Մահվանից հետո եթե մնում է մարդկային զգացումը, էլի չեմ մոռանա։ Ամոթը այրում է իմ ողջ էությունը, Սիմխա։
ՍԻՄԽԱ.— Պետք է միաժամանակ մոռանալ ձևացնես և մտածես վրեժխնդրության մասին։
ԻՍԽԵԼ.— Դու կարծում ես հե՞շտ է նրա համար կռվել Հաջի Չելեբու դեմ։ Բյուզանդական կայսրության անկումին, օսմանյան տիրապետության առաջին օրից մինչև հիմա Ստամբուլի մայթերի վրա նման խորամանկը ման