ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Նշան է անում Սիրանուշին լռել և գաղտնի ցույց է տալիս մորը:)
ՍԻՐԱՆՈԻՇ.— (Գլուխը կախում և զղջում է իր ասածների համար:)
ՍԸՐՄԱ.— Գնա՛, պառավ, ուշադրության դարձրու, որ լավ ընդունվի ամիրայի կինը մեր ապարանքում։
ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Շատ բարի, տիկին։ Դու անպայման այստեղ մնա, Սիրանուշ, մայրիկիդ մոտ։ (Դուրս:)
ՍԻՐԱՆՈՒՇ.— Այո, ես չեմ հեռանա։ (Գնում է և փաթաթվում մոր վիզը:)
ՍԸՐՄԱ.— (Արցունեների միջից) Ինձ մնացել ես միայն դու։ (Համբուրում է:)
ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս) Պստիկ խաթունը եկավ։
ՍԻՐԱՆՈՒՇ.— (Ոտի է կանգնում:)
ՍԸՐՄԱ.— (Թաշկինակով սրբում է աչքերը և ակամա ուրախ տրամադրություն է ստանում:)
ՆԱԶՄԻԵ.— (Պառավի նետ ներս է մտնամ իսյամական չարսաֆով: Քողերի տակից տեսնելով, որ տղամարդ չկա՝ բաց է անում երեսը և մոտենալով Սըրմա խաթունին՝ չոքում է առաջը:)
ՍԸՐՄԱ.— (Համբուրում է ճակատը:)
ՍԻՐԱՆՈՒՇ.— (Մոտենում է Նազմիեին, և համբուրվում են:)
ՆԱԶՄԻԵ.— Ողջույններ եմ բերել Հաջի Չելեբուց ձեզ, մեծ խաթուն, և իր աղջկան։
ՍԸՐՄԱ.— Ապրի ուղարկողը, և ապրի բերողը։ Ինչպե՞ս է ամիրայի առողջությունը։
ՆԱԶՄԻԵ.— Շատ լավ, մեծ խաթուն, միայն տանջվում է ձեզ չտեսնելով։
ՍԻՐԱՆՈՒՇ.— Հայրիկս...
ՍԸՐՄԱ.— Բարձրացեք ինձ մոտ, պստիկ խաթուն և պատմեցեք, թե ինչպես է անցկացնում ամիրան իր օրերը։
ՍԻՐԱՆՈՒՇ.— (Բարձրացնում է Նազմիեին և նստեցնում է թախտի վրա:)
ՍՊԱՍՈՒՀԻ.— (Մետաքսե բարձիկներ է շարում Նազմիեի շուրջը:)
ՆԱԶՄԻԵ.— Չելեբին ապրում է բոլորովին քաշված կյանքով։