Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Հայաստանի ներկա իշխանություններն ապրում են իրենց հոգեվարքը։ Ոչնչից մի՛ վախեցեք։ Նրանք ավելի վախեցած են, քան դուք։ Վկա՝ նրանց նյարդային ջղաձգումները։

1988-ի համազգային շարժումն ուներ հայտնի մի կարգախոս՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»։ «Վերջի» տակ մենք նկատի ունեինք երկու նպատակ՝ Հայաստանի անկախության վերականգնումը եւ Արցախի ազատագրումը, որոնք արդեն իրականություն են։ Իսկ այսօր, «վերջ» ասելով, մենք պետք է դնենք երկու այլ նպատակ՝ Հայաստանի սահմանադրական կարգի ու արժանապատվության վերականգնումը եւ Արցախի ազատության իրավական (դե յուրե) ձեւակերպումը։

Ուրեմն՝

Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ։

«Հայք», «Հայկական ժամանակ», «Առավոտ», 26 հոկտեմբերի, 2007թ.։ «168 ժամ», 28 հոկտեմբերի, 2007թ.։ Հրատարակված նաեւ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն առանձին գրքույկներով. «Ավազակապետության անատոմիան եւ մեխանիկան», Երեւան, 2007թ. –“The Anatomy of Bandocracy”, Yerevan-2007 – “Анатомия бандократии”, Ереван -2007.