— 110 —
191) ՏԱՒՐԻ ՄՍԻ ՏԱՊԱԿԱՅ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւրի միս (սունկի մասը, տես պատկեր՝ № 1, գ), 2 հատ սոխ, 5—6 հատ դափնի տերև, կէս լիմոնի կեղև, 3 գդալ եղ, աղ, (մի լիքը խորը ափսէ կարտօֆիլ):
Վերցրէք դրսի սուկի դուրս կտրած, կամ սուկի մասի չաղ միսը, ջլերը հանեցէք, աղ արէք, վերան օղակ-օղակ կտրտած սոխ, դափնի տերև և լիմոնի կեղև ածեցէք, թողէք այդպէս մնայ մի քանի ժամ: Յետոյ շամփուրով խորովելուց յետոյ դրէք մի հողէ ամանի մէջ, ածեցէք վերան մսաջուր: Երբ որ կը հովանայ, միսը մի քանի կտոր արէք և մօտ բերելուց առաջ իւրաքանչիւր կտորը թաթախեցէք տաքացրած եղի մէջ, դրէք տաքացրած թաւի վերայ, երկու կողմից ևս տապակեցէք, մօտ բերէք տապակած կարտօֆլի հետ, վերան ածեցէք խորովելու ժամանակ մսից դուրս եկած սօուսը։ Առանձին մօտ բերէք և աղցան (սալաթ):
192) ՐՈԶԲԻՖ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 20 ֆ. միս, 2—3 գդալ եղ, կարտօֆիլ, վայրի բողկ (խրէն):
20 ֆ. չաղ միսը (լանջ՝ տես պատկեր՝ № 7) իրա ոսկրով դրէք թաւի, կամ կաթսայի մէջ, գցեցէք 3—4 գդալ եղ, տապակեցէք 2 ժամի չափ լաւ վառած հնոցի մէջ, շուռ ու մուռ տուէք; որպէս զի ամեն կողմից էլ հաւասար կարմրի և իրա սօուսը շուտ-շուտ վերան արէք: Կարելի է և շամփուրով խորովել: Խորովածը մօտ բերէք, կամ ամբողջապէս, կամ կտրտած, համեմեցէք տապակած մանր կարտօֆլով և վայրի բողկով։
Եթէ միսը չաղ և թարմ է, այն ժամանակ լաւ րոզբիֆ կը ստացուի։
Այս տեսակ կտորը կարելի բաւականացնել 18 մարդու համար: