— 128 —
քիչ կարմրի, մօտ բերէք այս գլխի վերջում յիշած աղցաններից որը կամենաք №№ 238—249:
222) ԵՓԱԾ ՀՆԴՈՒՀԱՒ, ԿԱՄ ՀԱՒ՝ ՍՕՈՒՍՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հնդուհաւ, կամ մի մեծ հաւ, 2-3 անգղ. պղպեղ, 1 գազար, 1 մաղդինոս և աղ:
Մաքրեցէք միջակ մեծութեամբ հնդուաւ, կամ մի մեծ հաւ, մաս-մաս արէք, աղ արէք, ածեցէք ջուր, գցեցէք արմտիք և եփեցէք մինչև թռչունի փափկելը։
Ածեցէք վերան սպիտակ սօուս՝ № 124:
223) ՇԱՄՓՈՒՐՈՎ ԽՈՐՈՎԱԾ ԱՔԱՂԱՂ, ԿԱՄ ՎԱՌԻԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 աքաղաղ, կամ մի մեծ վառիկ, ¼ ֆ. եղ, կէս բաժ. ալիւր, 2—3 պաքսիմատ:
Մաքրեցէք աքաղաղը, կամ մեծ վառիկը, քաղեցէք շամփուրի վերայ: ¾ ժամ ուտելուց առաջ քսեցէք թռչունի վերայ եղ և շամփուրը կրակի վերայ շարունակ պտոյտ տալով խորովեցէք, երբոր խորովելը սկսուեց՝ շաղ տուէք վերան մի քիչ ալիւր, վրէն եղ քսեցէք, լաւ կարմրելուց յետոյ դրէք սկուտեղի (բլիւդ) վերայ, և դրա կողքին եղ ածեցէք. մօտ բերէք մի որ և է աղցանով՝ №№ 238—249։
223) ՀԱՒԵՐԻ ԵՒ ԽՈՃՔՈՐՈՒԿԻ ՏԱՊԱԿԵԼԸ ՆԱԽԱՃԱՇԻ ՀԱՄԱՐ
Կտրտեցէք հաւը, կամ խոճքորուկը (խոզի ճուտ), մէջը լաւ մաքրեցէք, աղ արէք, թէ մէջը և թէ դուրսը և թողէք այդպէս մնայ մօտ 6 ժամ, յետոյ ամեն կողմից քսեցէք թթուասեր (սմետան), դրէք հնոցի մէջ և խաշեցէք։
224) ՀԱՒԻ ՏԱՊԱԿԱՅ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1-2 հաւ (3 ֆ.), 2 գդալ եղ, 2—3 պաքսիմատ (սուխար)։
Հաւին կենդանի ժամանակ, մի փոքր թէյի գդալ քացախ տուէք