Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈՒԽ ԺԲ

ԷՐԻՇՏԱՅ (լապշայ), ԹԵԼԽՄՈՐ (վէրմիշէլ) ԵՒ ՇՓՈԹ (կաշա)

Նշանակուած է 6—8 մարդու բաժին.

9—12 մարդու համար աւելացնել 1½ անգամ.

13—15 > > > 2 >

16-18 > > > 2½ >

347) ԷՐՇՏԱՅԻ ՀԱՄԱՐ ԽՄՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ․ ալիւր, 3 ձու, ջուր և աղ:

Վերցրէք 3 բաժակ ալիւր, 3 հատ ձու և 4–5 սեղանի գդալ աղ արած ջուր, դրանից պինդ խմոր հունցեցէք, գրդնակով բարակ բաց արէք, թողէք որ մի փոքր չորանայ, ապա շատ բարակ բարակ կտրտեցէք և լաւ չորացրէք։

Էրիշտայ կարելի է միանգամից մեծ քանակութեամբ պատրաստել և հետզհետէ գործ ածել։

348) ԹԵԼԽՄՈՐ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ. փողոցում գնած իտալական վէրմիշէլ, կամ տանը պատրաստած էրիշտայ, 3 բաժակ ալիւր և 3 ձու, 2—3 կտոր շաքար, 1—2 ձու, 2 պաքսիմատ (սուխար), 2-3 գդալ եղ։

Պատրաստեցէք տանու էրիշտայ՝ № 347, կամ վերցրէք 1 ֆ. իտալական թելխմոր, ածեցէք եփ տուած աղաջրի մէջ, եփեցէք, ածեցէք փլաւքամիչի վերայ, դրա վերայ էլ սառը ջուր շաղ տուէք, քամելուց յետոյ հետը 2—3 կտոր շաքար, 2—3 գդալ եղ և 1—2 ձու խառնեցէք, կաթսայի, կամ կաղապարի (ֆօրմա) մէջը` եղ քսեցէք, վերան պաքսիմատ շաղ