Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 189 —

լաւ հարեցէք մինչև սպիտակելը, գցեցէք մէջը շաքարի հետ հարած ձուի դեղնուցները, նորից խառնեցէք և խմորը բարձրանալուց յետոյ այդ խառնուրդը ածեցէք նրա մէջ, հետը խառնեցիք լաւ հարած սպիտակուցները և թխեցէք ինչպէս ասուած է № 353 համար։

Սրանից դուրս կը գայ 14—15 հատ ձուահաց։

357) ԿԱԹՆԱՀԱՑ ԹԹԽՄՈՐՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2¼ բաժ․ կաթ, 4½ բաժ. (1¼ ֆ.) ալիւր, 2 գդալ թթխմոր (դրօժժ), 4 ձու, աղ, կէս ֆ. եղ: (Մօտ բերել շաքար, կամ քաղցրաւենիք):

Թթխմորը խառնեցէք միմեանց հետ, երբ որ խմորը կը բարձրանայ թիակով լաւ հարեցէք, գցեցէք աղ, 1 գդալ եղ, 4 ձու, (կամ սպիտակուցները առանձին հարեցէք և այնպէս խառնեցէք), թողէք որ երկրորդ անգամ բարձրանայ, որից յետոյ խմորը այլ ևս չը պէտք է խառնել. գդալով վերցրէք դրանից և ածեցէք փոքրիկ տապակների վերայ, որի մէջ առաջուց պէտք է եղ տաքացնել և դրա մէջ տապակել կաթնահացերը:

358) ՆՇԻ ԿԱԹՆԱՀԱՑ

Խմորը պատրաստեցէք՝ 2½ բաժ. նշի կաթնով, 4½ բաժ. ալրով, 2 գդալ թթխմորով և աղով, այս բոլորը լաւ խառնեցէք, աւելացրէք 1 գդալ շաքար: Երբ որ խմորը կը բարձրանայ, այլ ևս չը խառնէք և թխեցէք կաթնահացեր ինչպէս ասուած է № 357-ի համար:

Պաս ժամանակ, փոխանակ եղով՝ կարելի է քաղցր ձէթով տապակել։