Jump to content

Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 192 —

թէ փոխանակ վանիլայի ուզում էք լիմոնի քերուածք գործ ածել, այն ժամանակ դրան պէտք է հովացրած սերի մէջ գցել։

360) ՇՈԿՕԼԱԴԻ ՊԱՂՊԱՂԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է ⅛ ֆ. (կէս աղիւսակ) շօկոլադ, 1 բաժ. շաքար, 3 բաժ. սեր, 3—4 ձուի դեղնուց, կարելի է աւելացնել և ¼ վերոշկանոց վանիլայ և 3 ֆ. աղ։

Կէս չէթվէր շօկօլադը քերիչով (терка) քերեցէք և խառնեցէք 3 բաժ. սերի հետ. 3 ձուի դեղնուցը լաւ հարեցէք բարակ մաղած շաքարի հետ՝ այնպէս որ լաւ սպիտակի, ապա խառնեցէք շօկօլադի և սերի խառնուրդի հետ, դրէք կրակին, և շարունակեցէք՝ ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։

361) ԵԼԱԿԻ, ՄԱԼԻՆԻ, ԿԱՄ ՄՕՐՈՒ ՊԱՂՊԱՂԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. սեր, 3—4 ձուի դեղնուց, 1 բաժ. շաքար, 1 ֆ. (2½—3 բաժ.) մալինայ, ելակ, կամ մորի, 3 ֆ. (6 բաժ.) աղ:

2 բաժակ սերը և դեղնուցները շաքարի հետ լաւ հարեցէք, դրէք կրակի վերայ, խառնեցէք մինչև թանձրանալը, կրակից յետ դրէք, շարունակ խառնելով՝ հովացրէք, դրա մէջ ածեցէք 1 բաժակ արած, առանց եփ տալու, ելակի, մորու, կամ մալինի հիւթ, խառնելով՝ քամեցէք կաղապարի մէջ և շարունակեցէք՝ ինչպէս յիշուած է ծանօթութեան մէջ։

362) ՄԱԼԻՆԻ, ԱԼՈՒԲԼԻ, ԿԱՄ ԿԱՐՄԻՐ ՀԱՂԱՐՃԻ ՊԱՂՊԱՂԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է ¾ ֆ. (1½ բաժ.) շաքար, ¼ թէյի գդալ լիմոնի քերուածք, 1 բաժակ պտղի հիւթ, 6 բաժակ աղ։

2 բաժակ ջուրը և 1½ բաժակ շաքարը եփ տուէք, դրա մէջ ¼ թէյի գդալ լիմոնի աղ գցեցէք, հովացրէք, ածեցէք 1 բաժակ մալինի, կամ կարմիր հաղարճի և կամ ալուբլի հիւթ, ապա քամեցէք կաղապարի մէջ և սառեցրէք, ինչպէս հարկն է։