— 35 —
գցեցէք մէջը մի քանի հատ անգղիական պղպեղ և 2 հատ դափնի տերև․ մի քիչ եփելուց յետոյ քամեցէք մսաջուրը զգուշութեամբ և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք մսի կտորները և 1 բաժ. ձաւար, ապա եփեցէք, մինչև որ ձաւարը լաւ փափկի, գցեցէք աղ, թողէք մնայ այդպէս՝ թոյլ կրակի վերայ մինչև ուտելը, եթէ միսը պառաւ լինի և շատ եփելու պատճառաւ ջուրը պակասի, աւելացրէք հեշտաեռի (սամովարի), կամ ուրիշ տաք ջուր։
25) ՈՏ-ԳԼՈՒԽ (քեալլայ-փաչայ)
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 կովի, կամ ոչխարի թափան, աղիքներ և ոտեր, չորս պտուղ սխտոր, 1 սեղանի գդալ աղ։
Կովի կամ ոչխարի թափանը և աղիքները շատ մաքուր լուացէք, յետոյ մի բարակ փայտով աղիքները շուռ տուէք և մի ծայրից երկու մատով պինդ բռնելով և սխմելով քաշեցէք մինչև միւս ծայրը, այս գործողութիւնը այնքան կրկնեցէք, մինչև որ կեղտը բոլորովին մաքրուի, կամ ծալեցէք փետուրի (բմբուլ) հաստ կողմը, գցեցէք դրանց արանքի մէջ աղիքը և քաշեցէք մէկ ծայրից մինչև միւս ծայրը, մի քանի անգամ, մինչև որ բոլորովին մաքրուի և թափանն էլ շատ մաքուր լուացէք, այդ միջոցին կրակի վերայ պէտք է դրած ունենանք ջրով կաթսան և երբոր բոլորը մաքրէք, ածեցէք այդ եփ տուած ջրի մէջ, լաւ լղլղեցէք, վերան մնացած աղբը դարձեալ քերեցէք, մանր կտրտեցէք, թէ թափանը և թէ աղիքը, իսկ ոտերը սաղ-սաղ կը մաքրէք առանց կտրտելու այս բոլորը ածեցէք կաթսայի մէջ, ջրով լցրէք, դրէք կրակին, եփելու ժամանակ քափկիրով քաշեցէք երեսի քափը, եփելը այնքան շարունակեցէք, մինչև որ մսերը լաւ քրքրուին, իսկ մսաջուրը թանձրանայ։
Եթէ այս կերակուրը ուզում էք ուտել առաւօտեան,