— 74 —
խառնեցէք, տապակեցէք 1 գդալ եղով, ածեցէք մի քիչ աղ, կոտրեցէք մէջը 1 ձու, ածեցէք 2 գդալ թթուասեր. այս բոլորը պատրաստելուց յետոյ վերցրէք և քսեցէք քառանկիւնի կտրտած բուլկու վերայ, երեսին քերած պանիր շաղ տուէք և դարսեցէք եղ քսած երկաթի թերթերի (ժեստ) վերայ, դրէք փուռը, կամ փեչը և չորացրէք։
Կամ կարելի է բուլկին բարակ-բարակ կտրտել, կեղևը (կճեպը, քերքին) հեռացնել, վերան փետուրով եղ քսել, դարսել երկաթի թիթեղի վերայ, ածել վերան պանիր և դնել հնոցի մէջ՝ չորացնելու համար։
99) ՄՍԻ ՄԻՋՈՒԿ (ֆարշ), ԿԱՄ ԿՆԷԼ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¾ ֆ. տաւրի, կամ հորթի միս, ½ գլուխ սոխ, 1 ձու, ¼ ֆրանսիական 5 կոպէկանոց բուլկի, 1 գդալ եղ, հասարակ և անգղիական պղպեղ, ջաւզ (մուշկատի ընկոյզ) և աղ։
Առանց ոսկրի ¾ ֆ. տաւրի, կամ հորթի միսը սուր դանակով լաւ ծեծեցէք. ½ գլուխ մանր կտրտած սոխը տապակեցէք եղի մէջ, խառնեցէք մսի հետ, գցեցէք աղ, 1 ձու, ¼ ֆրանսիական բուլկի՝ թրջած և ճմռած, անգղիական և հասարակ ծեծած պղպեղ, ջաւզ, 1 գդալ եղ, կամ թանձր թթուասեր, այս բոլորը հետը ծեծեցէք, անցկացրէք մաղի միջով, կլորացրէք երկայնաձեւ երշկի (կալբաս) նման, փաթաթեցէք մաքուր շորով, կապեցէք բարակ թելով, եփեցէք մսաջրի մէջ, հովացրէք, օղակ-օղակ կտրտեցէք, գցեցէք մսաջրի մէջ և մօտ բերէք։
100) ԲՐԻՆՁ
ա) Կէս բաժակ, այսինքն ¼ ֆ. բրինձը լուացէք սառը ջրով, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ բրինձները հազիւ ծածկուին. դրէք կրակին և եփեցէք։ Երբոր բրինձը փափկի, շուռ տուէք փլաւքամիչի վերայ, շաղ տուէք