Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը միայն նրա համար, որ այդ ընկերուհին թատրոնական ուսումնարանի աշակերտներից մեկի հետ կապ ուներ։ Նորից նրա միտքն ընկան Էմիլի համարձակ խոսքերը, որ նա ասել էր մի ժամանակ իր պատուհանի տակից անցնելիս։ Նորից հիշեց այն ցանկությունը, որ բռնկել էր իր մեջ Դանուբ գետի ափին։ Նրան անհասկանալի էր թվում, որ այդ խոսքերը ավելի զորեղ ազդեցություն չեն գործել իր վրա։ Ինչպես կարող էր այդ զգացմունքն այնքա՜ն արագ, այնքա՜ն անհետ չքանալ։ Մի անօգնական զարմանքով նա մտաբերում էր իր անարատ պատանության տարիները։ Մի հիվանդոտ ամոթով, որից արյունը սառչում էր երակներում, ամոթով էր նա կանգնում այն մտքի վրա, որ ինքը մի սառը պատրաստակամությամբ անձնատուր է եղել մի չսիրած մարդու։

Եվ առաջին անգամն էր խորը խոցում նրա սիրտն այն գիտակցությունը, որ իր ամուսնական ողջ երջանկությունը հենց միայն այն էր, որ ինքը հանգչում էր իր չսիրած մարդու գրկում։ Ուրեմն ահա թե ի՜նչ էր նրա կյանքը, նրա ցանկալի և խորհրդավոր երջանկությունը։

Նրա մեջ եռում էր մի աղոտ դժգոհություն իր վիճակից, մի ատելություն դեպի կենդանի և մեռած մարդիկ, դեպի ողջ կյանքը։ Մի զայրույթ էր զգում նա դեպի իր հանգուցյալ ամուսինը, դեպի մեռած ծնողնեը դեպի այն մարդիկ, որոնց մեջ ապրում էր ինքը, պարզ գիտակցելով որ այստեղ, նրանց աչքի առջև ինքն իրան ոչ մի բան թույլ տալ չի կարող։ Նա վրդովմանքով մտածում էր տիկին Ռուպիուսի մասին, որ իրան այնքան չէր համակրում, որպեսզի ինքը կարողանա մի նեցուկ ունենալ։ Ատում էր Կլինգեմանին նրա համար, որ նա զզվելի էր, այլանդակ, սակայն միևնույն ժամանակ համարձակվում էր ձգտել իրան տիրանալու։ Վերջապես, մի սուր դժգոհություն ծագեց նրա հոգում դեպի Էմիլը, որ բավականաչափ վճռականություն չուներ և չկարողացավ լիակատար երջանկություն տալ իրան և միայն հիշողություններ թողեց, ծանր ու տանջող հիշողությաններ։

Եվ ահա այժմ նա նստած է մենավոր ու որբ իր սենյակում իր թառամած, իր անմիտ ջահիլության հուշերով, այժմ, գրեթե այն հասակի սահմանագծում, երբ չկա այլևս ոչ հույս, ոչ ցանկություն։ Ո՞ւր է իր երջանկությունը։ Աննկատելի կերպով

66