Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1908 թ. տպագրվեց Շնիցլերի ամենածավալուն արձակ ստեղծագործությունը՝ «Ազատության ուղին» վեպը։

Շնիցլերի արձակի ամենաբնորոշ (և ամենաուժեղ) գիծը հոգեբանական վերլուծության խորությունն է, զգացմունքների և խոհերի ամենանուրբ ծալքերը թափանցելու ունակությանը, որով նա կարող է համարվել Ստեֆան Ցվեյգի անմիջական նախորդը ավսարիական գրականության մեջ։ Շնիցլերն ընտրում է լարված և բարդ հոգեվիճակներ, իր հերոսներին դնում է ծայրաստիճան դժվարին կացության մեջ, ենթարկում է ճակատագրական փորձության։ Այդ բոլորի պատկերման մեջ շատ հաճախ հանդես են գալիս հերոսների ներաշխարհի թաքուն խորհրդավոր շերտերը, ենթագիտակցական մղումները։ Դրանք էլ, մեծ մասամբ, պայմանավորում են դեպքերի զարգացման անսպասելի և անսովոր, հիրավի «նովելային» վախճանը։ Ընթերցողն էլ չթուլացող հետաքրքրությամբ է հետևում կերպարների զարգացման ընթացքին, ապրում է մեծ լարում, որը լիցքաթափվում է միայն վերջին պահին՝ կենսական-հոգեբանական կոնֆլիկտի լուծումից հետո։ Բավական է այս կապակցությամբ հիշեցնել անցյալում հայերեն թարգմանված «Մի հրաժեշտ» և «Ծաղիկներ» պատմվածքները, «Մահացում» վիպակը։ Շատ բնոաշ «շնիցլերյան» գործեր են նաև «Իմաստունի կինը», «Մարդասպանը», «Մեռածները լռում են», «Ամուրիի մահը», «Նոր երգը» և այլն։

Բնորոշը այս և շատ ուրիշ երկերի համար այն է, որ պատկերելով բուրժուական հասարակության բարոյական հարաբերությունները, գրողը նրբորեն մի կողմ է նետում կեղծ երեսպաշտության քողը և մարդկանց արարքներն ու ձգտումները ներկայացնում է իրենց ամբողջ անհրապույր մերկությամբ։ Օրինակ՝ «Ամուրիի մահը» և «Իմաստունի կինը» նովելները, թեև տարբեր հանգամանքների մեջ, զսպված հեգնանքով ներկայացնում են այն «խոհեմությունն» ու «շրջահայացությանը», որ հանդես են բերում իրենց կանանց անհավատարմությունը անսպասելիորեն հայտնաբերած ամուսինները։

Ավելի բարդ հոգեբանական բովանդակություն ունի «Մեռածները լռում են» պատմվածքը։ Այստեղ հերոսուհու՝ Էմմայի, հոգում ընդամենը մի քանի ժամվա մեջ իրար փոխարինում

7