Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմերը մի քանի շարք (ըստ կոճակի տրամագծի) հյուսում են անջատ և տարբեր կծիկներով։

Հյուսքի տեսակներ

Նկ. 8։ Ցանցանախշ։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 10-ի, գումարած 1 եզրահատ։ 6-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Նկ. 9։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար) և գումարած 2 եզրահատ, 3-րդ և 4-րդ շարքերը հաջորդաբար կրկնում են։

Նկ. 10։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 4-ի, գումարած 2։

14-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. 1. 5-րդ շարքում հավելահատով 3 սյունակը հյուսում են թեք սյունակից առաջ (նախապես թեք սյունակը շրջելով)։

2. 6-րդ շարքում հյուսում են 2 հավելահատով սյունակներ՝ հելունը մտցնելով նախորդ շարքի 2 հավելահատով սյունակի ծամիկի մեջ։ Հավելահատով սյունակները հյուսում են 2 հավելահատով թեք սյունակների հետևի կողմից։

Նկ. 11: Քառակուսի։

1-ին շարք. 18 հանգույցից բաղկացած շղթան օղակաձև միացնում են կիսասյունակով։

2-րդ շարք. 18 հանգույցից բաղկացած օղակը շրջահյուսում են առանց հավելահատի 28 սյունակով։

3-րդ շարք. հյուսում են 3 հանգույց (շարքը բարձրացնելու համար), հավելահատով 6 սյունակ նախորդ շարքի 6 սյունակի վրա, 6 հանգույց, հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 7 սյունակի վրա, 6 հանգույց, կրկնում 3 անգամ։ Շարքի ծայրերը միացնում են կիսասյունակով։

Ծանոթագրություն. 1. պատրաստի նախշերը միացնում են հավելահատով 7 սյունակի և 6 հանգույցի կենտրոնական մասերում (տես նկ. 11-ում բերված սխեման)։

2. Պատրաստի նախշերի կենտրոնի օղակները լցակարում են։

Նկ. 12։ Ծոպերով ցանցանախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 1։

5-րդ շարքից կրկնվում է 3-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. նախորդ շարքի 4 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով հյուսում են առանց հավելահատի 1 սյունակ, հատը ձգում 1-1,5 սմ և թողնում հելունի վրա։ Այս գործողությունը կրկնում են 7 անգամ, ապա հելունի վրայից գցում են ստացված 7 երկար հատերը, հելունը մտցնում ծոպքի 7-րդ հատի մեջ, ձգում թելը՝ հատը բերելով սովորական չափի, հյուսում 3 հանգույց։

Նկ. 13։ Օղիկներով ցանցանախշ։ Հանգույցների թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 5 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

1-ին շարք. 2 հանգույց շրջելու համար, *հավելահատով 1 սյունակ, 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ հիմքի