Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատ։ 2-րդ կեսը հյուսում են նույն կերպ։

Առաջամաս (ձախ կեսը)։ Հյուսում են 75 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև՝ 22 սմ ցանցանախշով։ 23-րդ սմ-ից թևքատեղը ձևավորելու համար 4 շարքում պակասեցնում են 12, 4, 3 և 1 հատ (այսինքն՝ այդքան հատ չեն հյուսում)։

39-րդ սմ-ից սկսած ձևավորում են վզի բացվածքը՝ 9 շարքում չհյուսելով 7, 5, 4, 3, 2 և 4 անգամ 1-ական հատ։ Ուսագծի թեքությունն ստանալու համար 46-րդ սմ-ից սկսած 3 շարքում 3 անգամ 10-ական հատ չեն հյուսում։

Աջ կեսը հյուսում են նույն կերպ։

Թևք։ Հյուսում են 68 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև՝ 40 սմ ցանցանախշով, 3 շարքը մեկ 20 անգամ յուրաքանչյուր կողմից ավելացնելով 1-ական հատ։

41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքի ուսագլուխը՝ յուրաքանչյուր կողմից շարքի վերջում թողնելով չհյուսած 12, 4, 3 և 12 անգամ 1-ական հատ, այնուհետև 2, 3, 4 և 2 անգամ 5-ական հատ։ Թևքագլխի կենտրոնական մասում մնում է 8 հատ։

Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։

Հյուսված մասերը խոնավ շորով արդուկելուց հետո կարում են կողքի կարերը՝ առաջամասի ավելորդ 3 սմ-ը «ուտեցնելով» թևատակի մասում։

Հյուսում են 18 քառակուսի (նկ. 31, գ) և հյուսելու ընթացքում միացնում իրար։ Այսպիսով, ստանում են 2 շարք քառակուսիներից բաղկացած շերտ (յուրաքանչյուր շարքում 9 քառակուսի)։

Ստացված շերտը կարում են թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերին։ Այնուհետև եզրանախշով շրջահյուսում են վզի բացվածքի, առաջամասի եզրերը, թևքաբերանները, ներքևի եզրը (նկ. 31, դ)։ Թևքերը կարում են և նորից խոնավ շորով արդուկում։

Դրվագանախշով կիսաշրջազգեստ (նկ. 31)։ Չափսը՝ 46։ Բամբակե թելի քանակը՝ 800 գ։ Հելունը՝ № 2 և № 2,5:

Հյուսքի տեսակները. ցանցանախշ, դրվագանախշ։

Ցանցանախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 2-ի, գումարած 1 (համաչափության համար)։ Հաջորդաբար հյուսում են 2-րդ և 3-րդ շարքերը։

Դրվագանախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 81-ի՝ գումարած 1 (համաչափության համար), գումարած 6 եզրահատ:

23-րդ շարքից կրկնվում է 3-րդ շարքից սկսված նախշը։

Հատերի հաշվարկը. 28 հատը = 10 սմ, 20 շարքը = 10 սմ:

Դրվագանախշը հյուսում են լայնակի 114 սմ երկարությամբ: № 2 հելունով հյուսում են 88 հանգույցից բաղկացած շղթա: Դրվագանախշի 2 եզրերը կիսասյունակներով