Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28-35-րդ շարքերը հյուսում են առանց փոփոխության։

36-40–րդ շարքերից յուրաքանչյուրում պակասեցնում են 4-ական կրկնանախշ։

41-րդ շարքում պետք է մնա 8 կրկնանախշ։

8 կրկնանախշը հյուսում են հավելահատով անավարտ սյունակներով, որոնց միջև հանգույցներ չեն հյուսում։ Բոլոր հատերի միջով թել են անցկացնում, ձգում և հակառակ երեսից թելի ծայրը թաքցնում գագաթի մասում։

6-8 տակ թելով 170 սմ երկարության 3 թելախուրձ են անում։ Ծայրերը կապում են այնպես, որ թելերի մի փոքրիկ փունջ մնա, և 3 թելախրձով ծամ հյուսում։ Ազատ ծայրերը նույնպես կապում են՝ թողնելով մի փոքրիկ փունջ, և ստացված քուղով գոտևորում գլխարկը։

Ձեռնոց (նկ. 39)։ Բրդե թելի (№ 32/2, 6 տակ) քանակը՝ 90 գ (հիմնականը՝ 60 գ, դրվագաթելը՝ 30 գ)։

Հյուսքի տեսակը. առանց հավելահատի սյունակներ։

Հատերի հաշվարկը. 26 հատը = 10 սմ, 30 շարքը = 10 սմ։ Հյուսում են 30 հանգույցից բաղկացած շղթա։ Սկսում են բթամատի ծայրից և բթամատի լայնությամբ 5 շարք հյուսում առանց հավելահատի սյունակներով։ 6-րդ շարքում հյուսում են 13 հատ, որը համապատասխանում է բթամատի երկարությանը։ Այնուհետև բթամատի հիմքից սկսած հյուսում են 23 հանգույցից բաղկացած շղթա՝ ցուցամատի երկարությանը համապատասխան (բթամատի հիմքից հաշված)։ 4 շարք հյուսում են 40 հատից առանց հավելահատի սյունակներով։ 5-րդ շարքը հյուսում են՝ 17 հատից ցուցամատի երկարությանը համապատասխան (միջնամատի հիմքից հաշված)։ Միջնամատի համար հյուսում են 19 հանգույցից բաղկացած շղթա, ապա 4 շարք հյուսում են 42 և 1 շարք 19 հատից։ Այնուհետև հյուսում են ըստ սխեմայի։

Ձեռնոցի 2-րդ կեսը հյուսում են հայելային արտապատկերումով։ Պատրաստի գործվածքը (դաստակից բացի) շրջահյուսում են դրվագաթելով 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Հիմնական թելը չեն կտրում, ձեռնոցը երկտակում են և շիտակ երեսից դրվագաթելով 2 մասը միացնում իրար առանց հավելահատի սյունակներով։ Դաստակի երկայնքով ուղիղ և հակառակ ուղղություններով հյուսում են 4 շարք՝ թեթևակի նստեցնելով և բաց թողնելով ափի մասի կենտրոնի 10 շարքի եզրահատերը։ Թեզանիքի 5-րդ շարքում առաջացած քառակուսի փորվածքը շրջահյուսում են՝ անկյունները կլորացնելով։ Փորվածքի 2 կողմից հյուսում են 10-12-ական հանգույց։ Այդ հանգույցներից առանց հավելահատի սյունակներով (3-4 շարք) հյուսում են զոլակը և միաժամանակ կոճակի համար մերակ բացում։

2-րդ ձեռնոցը հյուսում են նույնությամբ։

Հողաթափեր (նկ. 40)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ (հիմնականը՝ 60 գ և 40 գ տարբեր գույնի թելեր)։ Հելունը՝ № 5։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, դարձահյուսք։

1-ին գույնի թելով ուղիղ և հակառակ ուղղություններով հյուսում են մեծ քառակուսի,