Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներբանի համար հյուսում են 15 հանգույցից բաղկացած շղթա, որը 2 կողմից շրջահյուսում են 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Կրունկը և քթամասը ձևավորում են 1-ին շարքում շղթայի 1-ին և վերջին հատերից առանց հավելահատի 3-ական սյունակ հյուսելով։ Հաջորդ 6 շարքից յուրաքանչյուրում հատերն ավելացնում են հետևյալ կերպ. նախորդ շարքում ավելացրած 1-ին և 3-րդ սյունակներից յուրաքանչյուրի վրա առանց հավելահատի 3-ական սյունակ են հյուսում։ Հաշվում են ներբանի շրջագծով առաջացած հատերը և նույնքան հանգույցներով շղթա հյուսում փափուճի վերևի մասի հիմքի համար։ Շղթան միացնում են կիսասյունակով և 3 շարք հյուսում հավելահատով սյունակներով (յուրաքանչյուր հատից՝ 1 սյունակ) և 1 շարք առանց հավելահատի սյունակներով։ Շղթայի միացման մասը տեղավորում են կրնկի վրա։ Որոշում են քթամասի կենտրոնը, որի 2 կողմերից ուղիղ և հակառակ ուղղություններով ուռուցիկ շեղանկյուններով հյուսում են երեսի մասը (վարդագույն և սպիտակ թելերով)։ Սկզբում հյուսում են 1, 2, ապա 3 շեղանկյուն, կրկին հյուսում 2 և 3 շեղանկյուններ, ընդ որում 3 շեղանկյուններից՝ միջինը սպիտակ թելով։ 2 գույնի թելերը հակառակ երեսից խաչաձևում են (ամրացնելու նպատակով)։ Երեսամասի երկարությունը 6 սմ է։ Վարդագույն թելը չեն կտրում և կոճի գծով 1 շարք հյուսում են առանց հավելահատի սյունակներով (նախորդ շարքի յուրաքանչյուր հատից 1 սյունակ)։ Հաջորդ 4,5 սմ-ը պարուրագծով հյուսում են շիտակ և թարս ուռուցիկ սյունակներով։ Վերջում հյուսում են ձիգ սյունակ, առանց հավելահատի սյունակ և կիսասյունակ։ Ներբանը և վերևի մասի եզրը հակառակ երեսով դնում են իրար վրա և վարդագույն թելով միացնում առանց հավելահատի սյունակներով։ Հետո սպիտակ թելով 1 շարք հյուսում են դարձահյուսքով։ Քուղի համար սպիտակ թելով հյուսում են 100 հանգույցից բաղկացած շղթա և անցկացնում կոճիկի գծի անցքերով։ Շղթայի ծայրին կարելի է թելափունջ ամրացնել։

Մաշիկներ (նկ. 43)։ Բրդե թելի քանակը՝ 100 գ (երկնագույնը՝ 80 գ, սպիտակը՝ 20 գ)։ Հելունը՝ № 2 1/2։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, ուռուցիկ շեղանկյուններ։

Հատերի հաշվարկը (առանց հավելահատի սյունակներ). 25 հատը = 10 սմ, 27 շարքը = 10 սմ։

Ներբանի համար երկնագույն թելով հյուսում են 18 հանգույցից բաղկացած շղթա, որը շրջահյուսում են (ինչպես փափուճը) 9 շարք առանց հավելահատի սյունակներով՝ միաժամանակ ձևավորելով կրունկը և քթամասը։ Ներբանի հակառակ երեսից սպիտակ թելով 1 շարք հյուսում են դարձահյուսքով, ապա ուղիղ և հակառակ ուղղություններով՝ 5 շարք առանց հավելահատի սյունակներով՝ հելունը մտցնելով նախորդ շարքի սյունակների ուռուցիկ մասերի միջով։ Հատերի թիվը կիսում են։ Կրնկամասի համար (ուղիղ և հակառակ ուղղություններով) 13 շարք հյուսում են առանց հավելահատի սյունակներով։ Որոշում են մյուս կեսի կենտրոնը և սպիտակ քելով հյուսում քթամասը (փափուճի նման) և մաշիկի վերևի մասը։ Միջին մասի 4 շեղանկյունը հյուսում են երկնագույն թելով։ Հյուսելիս քթամասի 2 կողմը և կրնկամասը միացնում են։ Այս մասը սպիտակ թելով շրջահյուսում են դարձահյուսքով։ Կոճկելատեղում կարում են 3 կոճակ։ Մերակները նախշի անցքերն են։ Վերևի եզրը շրջահյուսում են դարձահյուսքով։ Մաշիկին կարելի է կտրել թաղիքե կամ փափուկ կաշվե ներբան։

Գլխարկ (նկ. 44)։ Բրդե թելի քանակը՝ 80 գ (սպիտակը՝ 20 գ, երկնագույնը՝ 60 գ)։ Շյուղերը՝ № 3, հելունը № 2 1/2։

Հյուսքի տեսակները. ուռուցիկ շեղանկյուններ, 1x1 երիզահյուսք։

Հատերի հաշվարկը (երիզախոտը). 30 հատը = 10 սմ, 40 շարքը 10 սմ։ Գլխարկը բաղկացած է առանձին գործած 4 մասից։

Ականջամաս։ 1 սկզբնահատից շյուղերով 3 սմ հյուսում են 1x1 երիզահյուսքով՝ յուրաքանչյուր շարքի սկզբում 1-ական հատ ավելացնելով։ Այնուհետև առանց փոփոխության հյուսում են 23 սմ երկարության կապաժապավեն։ Ականջամասը լայնացնելու համար, 27-րդ սմ-ից սկսած երկու կողմից ավելացնում են 8-ական հատ՝ յուրաքանչյուր 3-րդ շարքում 1-ական հատ։ Եվս 11 սմ հյուսում են առանց փոփոխության։ 38-րդ սմ-ից սկսած 22 շարքում պակասեցնում են 26 հատ. առաջին 4 շարքում յուրաքանչյուրի սկզբում և վերջում, 1–ական հատ, հաջորդ 18 շարքում՝ յուրաքանչյուրի սկզբում, 1-ական հատ։ Մեկ հատը փակում են։ Մյուս ականջամասը հյուսում են նույնությամբ։

Առաջամաս։ Հելունով հյուսում են (սպիտակ թելով) 48 հանգույցից բաղկացած շղթա, ապա 4 սմ ուռուցիկ շեղանկյուններով (հովարի համար)։ Առաջին 5 շարքը հյուսում են ճիշտ այնպես, ինչպես կոֆտայի սկիզբը։ Հովարը լայնացնում են՝ երկու կողմից 6-ական հատ ավելացնելով՝ յուրաքանչյուր 2-րդ շարքում 1-ական հատ։ Հյուսում են ևս 12,5 սմ երկու կողմից 1-ական հատ պակասեցնելով՝ 14 անգամ ամեն շարքում և 15 անգամ յուրաքանչյուր 2-րդ շարքում։

Հետնամաս։ Հյուսում են 30 հանգույցից բաղկացած շղթա։ 3 սմ հյուսում