Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 5 սմ = 17 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16 սմ = 80 շարք։

80 շարք : 17 հատ = 4 շարք (12 շարքը՝ մնացորդ)։

Պակասեցնում են 12 անգամ 1-ական հատ 5 շարքը մեկ (4 շարք + 1 շարք մնացորդից), 5 անգամ 1-ական հատ 4 շարքը մեկ։

Եռանկյուն 8 (հաշվարկվում է թեք ուսագիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 7 սմ = 24 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 9,6 սմ = 48 շարք կամ 24 փուլ,

24 հատ : 24 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 24 անգամ 1-ական հատ։

Եռանկյուն 9 (հաշվարկվում է վզի բացվածքի թեք գիծը թիկնամասում՝ ուսի մոտ).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 5,5 սմ = 18 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 1,2 սմ = 6 շարք կամ 3 փուլ,

18 հատ : 3 փուլ = 6 հատ։ Պակասեցնում են 3 անգամ 6-ական հատ։

Եռանկյուն 10 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղում վզի բացվածքի թեք գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 2,8 սմ = 14 շարք կամ 7 փուլ։

12 հատ : 7 փուլ = 1 հատ (5 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 5 անգամ 2-ական, 2 անգամ 1-ական հատ։

Եռանկյուն 11 (հաշվարկվում է թևքի կտրվածքի թեք գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 1,5 սմ = 8 շարք կամ 4 փուլ։

12 հատ : 4 փուլ = 3 հատ։ Պակասեցնում են 4 անգամ 3-ական հատ։

Եռանկյուն 12 (հաշվարկվում է թևքի մեջտեղի թեք գիծը ձևվածքի ենթադրվող թևքագծից մինչև ներքևի եզրը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12 սմ = 41 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 37,6 սմ = 188 շարք, 188 շարք : 41 հատ = 4 շարք (24 շարքը՝ մնացորդ)։

Պակասեցնում են 24 անգամ 1-ական հատ, 5 շարքը մեկ (4 շարք + 1 շարք մնացորդից), 17 անգամ 1-ական հատ 4 շարքը մեկ։

Եռանկյուն 13 (հաշվարկվում է թևքի ներքևի եզրի թեք գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 8,5 սմ = 29 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 3 սմ = 15 շարք կամ 7 փուլ։

29 հատ : 7 փուլ = 4 հատ (1 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 1 անգամ 5 հատ (4 հատ + 1 հատ մնացորդից), 6 անգամ 4-ական հատ։

Եռանկյուն 14 (հաշվարկվում է ներքևի ներսի կողմի թեք գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 24 սմ = 82 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 39 սմ = 195 շարք։

195 շարք : 82 հատ = 2 շարք (31 շարքը մնացորդ)։

Պակասեցնում են 51 անգամ 1-ական հատ 2 շարքը մեկ և 31 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ։

Եռանկյուն 15 (հաշվարկվում է վզի բացվածքի առաջամասի սուր փորվածքը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 21,5 սմ = 72 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 12,8 սմ = 64 շարք կամ 32 փուլ։

72 հատ : 32 փուլ = 2 հատ (8 հատը մնացորդ)։

Պակասեցնում են 24 անգամ 2–ական, 8 անգամ 3-ական հատ (2 հատ + 1 հատ մնացորդից)։

Թիկնամաս։ Մեքենայի ձախ եզրից օժանդակ թելով հավաքում են 68 հատ։ Հյուսում են 8 շարք։ Աշխատանքային թելով ձախից աջ հյուսում են 1 շարք։ Սայլակը աջ կողմում է։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 68 ասեղ։ Դեպի ձախ ներքևի գծի ուղղությամբ աշխատանքային դիրքի են բերում 6 անգամ 2-ական ասեղ, այնուհետև 8 անգամ հաջորդաբար 2, 2, 2, 1 ասեղ, իսկ աջից կողքի գծի ուղղությամբ միաժամանակ ավելացնում են 26 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ և 1 անգամ 1 հատ 2 շարքը մեկ (ավելացնում են եզրից)։

Թիկնամասի հյուսումն սկսում են հիմնական թելով, հյուսում են 16 շարք և շարունակում թելերի հերթագայումը։ Ձախից բոլոր ասեղներն աշխատանքային դիրքի բերելուց հետո ձախ եզրից թիկնամասի մեջտեղի գծի ուղղությամբ 1–ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Հյուսում են 80 շարք, աջից հիմնական թելի հատվածով հավաքում 42 հատ, հյուսում 1 շարք, 42 ասեղ դուրս քաշում դեպի վերին ռելս։ Հաջորդ 60 շարքերում 42 ասեղները աշխատանքային դիրքի վերադարձնում են հետևյալ կերպ. 6 անգամ 1-ական ասեղ, այնուհետև 12 անգամ հաջորդաբար 2 և 1 ասեղ։ Այնուհետև աջից կտրվածքի համար 6 անգամ 2-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում աջից դուրս քաշված 12 ասեղը։ Հիմնական թելի հատվածով հյուսում են 1 շարք, օժանդակ թելով՝ մի քանի շարք։

Հանում են 12 հատ, աջից օժանդակ թելով անմիջապես հավաքում 58 հատ, հյուսում մի քանի շարք և շարունակում թիկնամասի հյուսումը։ Ձախից, մեջտեղի գծի ուղղությամբ, շարունակում են դեպի վերին ռելս դուրս քաշել 1-ական ասեղ, իսկ աջից թևքի մեջտեղի գծի ուղղությամբ, պակասեցնում 5 շարքը մեկ 12 անգամ 1-ական հատ և 4 շարքը մեկ 5 անգամ 1-ական հատ։ Պակասեցնել ցանկալի է հաջորդաբար. 5 շարքը մեկ 2 անգամ, 4 շարքը մեկ 1 անգամ, վերջում 5 շարքը մեկ 2 անգամ։

Ուսագծի թեքության ուղղությամբ 2 շարքը մեկ 24 անգամ պակասեցնում են 1-ական հատ, վզի բացվածքի եզրով աջից դեպի վերին ռելս են դուրս քաշում 3 անգամ 6-ական, 5 անգամ 2-ական և 2 անգամ 1-ական ասեղ, իսկ ձախից շարունակում են դեպի վերին ռելս դուրս քաշել 1-ական ասեղ։ Աշխատանքային դիրքի են վերադարձնում վզի բացվածքի ուղղությամբ դուրս քաշված 30 ասեղները, հիմնական թելի հատվածով աջից ձախ հյուսում 1 շարք, օժանդակ թելով 20 շարք և կրկին հիմնական թելի հատվածով՝ ձախից աջ 1 շարք։ Թիկնամասի երկրորդ կեսը հյուսում են հայելային արտացոլման եղանակով, այսինքն վզի բացվածքի եզրով և մեջտեղի գծով ասեղները վերադարձվում են աշխատանքային դիրքի, ուսագծով, թևքի մեջտեղի գծով հատերն ավելացվում են, թևքատեղի փորվածքի գծով՝ հանվում, կտրվածքի գծով ավելացվում, իսկ կողքի և ներքևի գծերով՝ պակասեցվում։

Թևքերի հյուսումն ավարտելու համար գործվածքի հակառակ երեսից բռնում են 58 հատ թևքատեղի ուղղությամբ և 12 հատ կտրվածքից (հատերը դասավորվում են ուղիղ գծով)։ Թևքի ներքին եզրի գիծը և կտրվածքը տեղավորվում են աջ կողմում, իսկ թևքի մեջտեղի գիծը՝ ձախում։ Կտրվածքի 12 ասեղ