(դրվագող զոլակ) և 12 հատ շիտակ (ձախ թևքի համար)։ Հյուսում են 49 սմ՝ յուրաքանչյուր 4-րդ սմ-ի վրա երկու կողմից 1-ական հատ ավելացնելով։ 56-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 1 անգամ 3–ական, 2 անգամ 2-ական, 9 անգամ 1–ական, 2 անգամ 2-ական, 1 անգամ 3-ական, 1 անգամ 4-ական, 1 անգամ 5–ական և 1 անգամ 8-ական հատ։ Մյուս թևքը հյուսում են նույնությամբ։
Պատրաստի մասերն արդուկում են խոնավ շորով և կարում։ Զոլակը միացնում են տրիկոտաժի հորիզոնական կարով։ Բոլոր կարերն արդուկում են խոնավ շորով։
Տղայի սվիտեր (նկ. 40)։ Չափսը՝ 44-46։ Բրդե թելի քանակը՝ 700 գ (№ 32/2, 5 տակ)։ Շյուղերը՝ №№ 4, 4,5, 5, 5,5
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք և ոլորահյուսք։
Հատերի հաշվարկը. ուղիղ հյուսք՝ 16 հատը = 10 սմ, 21 շարքը = 10 սմ, ոլորահյուսք՝ 21 հատը = 10 սմ, 21 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Շյուղի վրա հավաքում են 76 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, այնուհետև յուրաքանչյուր 11-րդ սմ-ի վրա 2 կողմից ավելացնում 1-ական հատ։ 41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 4-ական, 3-ական, 2-ական և 1-ական հատ։ Այնուհետև հյուսում են առանց փոփոխության։ 62-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի թեքությունը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 7-ական և 1 անգամ 6-ական հատ։ Ուսագծի 6 հատն ամրացնելու հետ միաժամանակ ձևավորում են վզի բացվածքը, հատերի թիվը կիսում են և հյուսում առանձին՝ շարքընդմեջ ամրացնելով 8 և 3 հատ։
Առաջամաս։ Շյուղի վրա հավաքում են 76 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, ապա 1 շարքում ավելացնում 21 հատ. 10 անգամ՝ յուրաքանչյուր 4 հատը մեկ և 11 անգամ՝ յուրաքանչյուր 3 հատը մեկ (հաջորդաբար)։ Հյուսելը շարունակում են՝ յուրաքանչյուր 11-րդ սմ-ի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ 41-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 5–ական, 4-ական, 3-ական և 1-ական հատ։ 59-րդ սմ-ը հյուսելիս կենտրոնի 7 հատն ամրացնում են, հատերի թիվը կիսում և հյուսում առանձին։ Վզի բացվածքը ձևավորում են առաջամասի կենտրոնից շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 5 անգամ 1-ական հատ, ապա հյուսում առանց փոփոխության։ 62-րդ սմ-ից սկսած ձևավորում են նաև ուսագծի թեքությունը՝ շարքընդմեջ ամրացնելով 2 անգամ 8-ական և 1 անգամ 9 հատ։
Թևք։ Շյուղի վրա հավաքում են 37 հատ և 5 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Շարունակում են ուղիղ հյուսքով յուրաքանչյուր 3-րդ սմ-ի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով (ընդամենը 26 հատ)։ Թևքի ուսագլուխը ձևավորելու համար 2 կողմից շարքընդմեջ ամրացնում են 5, 4, 3 և 8 անգամ 1-ական հատ, ապա 2, 3, 4 հատ։ Մնացած հատերն ամրացնում են 1 շարքում։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կարելի է 2 թևքը հյուսել միաժամանակ։ Հյուսված մասերը միացնում են։ Վզի շրջագծով հավաքում են 100 հատ և 12 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով։ Հյուսելու ընթացքում 3 անգամ փոխում են շյուղերի տրամագիծը, իսկ վերջին 7 սմ-ը հյուսում № 5,5 շյուղերով։
Տղայի բաճկոն (8-9 տարեկանի, նկ. 41)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղերը՝ № 3։
Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք, 1x1 երիզահյուսք, հյուսակ շորտիքի ֆոնի վրա (նկ. 28)։
Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսք). 23 հատը = 10 սմ, 40 շարքը = 10 սմ։
Թիկնամաս։ Շյուղի վրա հավաքում են 80 հատ և 3 սմ հյուսում 1x1 երիզահյուսքով, ապա շարունակում ուղիղ հյուսքով՝ յուրաքանչյուր 13-րդ սմի վրա 2 կողմից 1-ական հատ ավելացնելով։ 31-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից շարքընդմեջ ամրացնելով 3, 2 և 2 անգամ 1-ական հատ։ Մինչև ուսագիծը հյուսում են առանց փոփոխության։ 47-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագծի