Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսպես կոչված, կանգուն, արտաքուստ անտեսանելի մասերից։ Ծալվող մասի ձևի, ինչպես նաև կանգուն մասի չափերի փոփոխմամբ կարելի է ստանալ Օ-ի բազմաթիվ տարբերակներ։ Նկարում տրված են տղամարդկանց 41 չափսի (վզի շրջագիծ), կանանց 96 չափսի (կրծքի շրջագիծ) Օ-ների ձևվածքները։ Չափափորձման ժամանակ Օ-ները պահանջում են ճշգրտումներ։

Հարթադիր Օ-ների կանգուն մասը ոչ մեծ չափի է կամ էլ կանգուն մաս բոլորովին չեն ունենում։ Առավել հաճախ օգտագործվում են կանացի և մանկական հագուստ կարելիս։

Կանգուն-ծալովի Օ-ներն առավել տարածված են, դրանք լայնորեն գործածվում են ինչպես կանացի և մանկական, այնպես էլ տղամարդկանց հագուստի տեսակներում։

Կանգուն Օ-ները չունեն ծալովի մաս և տարբերվում են գլխավորապես կանգուն մասի բարձրությամբ և ծայրերի ձևավորմամբ (եզրը-եզրին, վարդակապով ևն)։ Օգտագործվում են կանացի, ինչպես նաև տղամարդկանց և մանկական հագուստի բոլոր տեսակներում։

Բոլոր տեսակի Օ-ները կարում են համարյա միանման։ Առավել բարդ գործողություն է համարվում Օ-ի միացումը վզի բացվածքին։ Միացման եղանակները պայմանավորված են վզի բացվածքով, կոճկվածքի ձևերով, ինչպես նաև գործվածքի տեսակով։ Ստորև բերված է Օ-ների առավել տարածված տեսակների նկարագրությունը։

Կանգուն ծալովի օձիքները կարելիս վերին Օ. և օձիքատակը պետք է դնել