Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի 200 սմ-ից ոչ պակաս: Շնանոցը կարելի է պատրաստել ցանկապատին, մարագին կից, որը բավական դյուրացնում է դրա կառուցումը: Շնանոցը շրջափակող շրջանակները կարելի է սարքել փայտից, խողովակներից, անկյունավոր մետաղից և պատել 2,5-3 մմ հաստության մետաղացանցով։ Դուռը պետք է բացվի դեպի ներս։ Շնանոցի տարածքը անհրաժեշտ է տոփանել և ջրհոսքի համար որոշ թեքություն տալ։ Տնակը կարելի է տեղափոխել ցանկացած տեղ այնպես, որ շունը դրա վրա բարձրանալիս չկարողանա անցնել պարսպի վրայով։

Եթե բակում շուն կա, ապա մուտքին պետք է անպայման նախազգուշացնող գրություն փակցնել։

Բնակարանում պահվող հասուն Շ-ին պետք է զբոսանքի տանել օրական 2, ձագերին՝ 4 անգամ:

Շ-ին, հատկապես երիտասարդ հասակում, անհրաժեշտ է երկարատև, առողջարար (նաև բնական պահանջները բավարարող) զբոսանքի տանել (յուրաքանչյուր անգամ մինչև 1 ժամ)։

Շան մաշկի վրայից փոշին, կեղտը, թեփը անհրաժեշտ է ամեն օր մաքրել խոզանակով, իսկ երկարամազերին նաև սանրել նոսր ատամներով սանրով։ Անձրևոտ եղանակներին, խորհուրդ է տրվում շան փորը և ոտքերը սրբել խոնավ շորով կամ լվանալ գոլ ջրով՝ առանց օճառի։ Գարնանը և աշնանը, երբ Շ-ի մազերը սկսում են թափվել, պետք է ամեն օր դրանք սանրելով հեռացնել։

Խորհուրդ չի տրվում Շ-ին կես տարվա ընթացքում 1 անգամից ավելի լողացնել լվացամիջոցներով: Ցանկալի է լողացնել մանկական օճառի փրփուրով կամ մանկական շամպունով (օճառը չի կարելի քսել մազերին, որովհետև այն դժվար է մաքրվում, իսկ մնացորդը գրգռում է մաշկը։

Շ. սեռահասուն են դառնում 8-10 ամսականում։ Այդ ընթացքում էգի մոտ սկսվում է կտղուցքը (սեռական ցանկությունը), որն արտահայտվում է տարին 1 կամ 2 անգամ (համարյա 6 ամիսը մեկ) և տևում է 20-30 օր։ Հղիությունը՝ 58-65 օր։ Խոշոր ցեղի Շ. սովորաբար ունենում են 5-8 (երբեմն մինչև 12), գաճաճ ցեղերը՝ 2-3 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով և խուլ։ Շ. տեսնում և