Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մառանի մեջ գտնվող առաջին հյուրերը տեղացի հայերիցն էին, որոնցից մեկը բերդաբնակ հայոց տանուտերն էր։

Երբ բոլորը նստեցին, ներս մտավ Սառան, բերելով իր հետ մի մեծ լագան և իբրիղի մեջ սառը ջուր, որ նոր եկած ճանապարհորդները լվացվեն, կազդուրվեն և սկսեն ընթրիք ուտել։ Նրա երեսը ծածկող սպիտակ քողի միջից երևում էին գեղեցիկ աչքերը և հոնքերը միայն։ Այդքանը ևս բավական ազդու նմուշ էր նրա դեմքի հրապուրանքը արտահայտելու համար։

Ընթրիքից հետո տեր Ավետիքը դարձավ դեպի առաջինները, հարցնելով․

— Հիմա պատմեցեք, թե գործերը ի՞նչ դրության մեջ են։

Տանուտերը պատասխանեց, որ բերդի բոլոր նշանավոր դիրքերը ամրացրած են․ տեղային մահմեդականները զինված են, մինչև վերջին շունչը պիտի պաշտպանվեն․ թշնամին թնդանոթներ ունի, բայց Բեկի զորքերը չունեն, այդ պատճառով բերդը գրավելը շատ դժվար պիտի լինի, եթե ներսից չմատնվի։

— Մենք նրանց թնդանոթները հենց իրանց դեմ կգործածենք, — ասաց տեր Ավետիքը մի այնպիսի վստահությամբ, որ նրան միայն հատուկ էր։ — Դու ա՜յն ասա, այստեղի հայերը կարո՞ղ են փոքր ի շատե օգնել մեզ։

— Կարող էին, եթե զենք ունենային, ասաց տանուտերը․ — բայց այն րոպեից, որ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, բոլոր հայերի զենքերը խլեց։ Այդ բավական չէ, նա սպառնացավ ամենին կոտորել, երբ Բեկը կպաշարե իր բերդը։ Եվ այդ կկատարե նա, այսօր ամեն տեղ խոսվում էր, թե խանը պատգամավոր կուղարկե Բեկի մոտ, հայտնելու, եթե չհեռանա իր բերդից, նրա միջի հայերին կկոտորե։

— Դա խիստ հիմար մտածություն է, — մեջ մտավ Ստեփաննոս Շահումյանը․ — եթե տասն այդքան հայեր կոտորվեին, Բեկը դարձյալ ոչնչի տեղ կդներ և կհարձակվեր բերդի վրա։ Նրա համար ոչինչ նշանակություն չունի՝ կորցնել մի հիսուն ընտանիքի կյանքը, երբ դրանով կարող էր ազատել շատերին։ Բայց ես հավատացած եմ, որ ոչ մեկին վնաս չի հասնի, եթե մենք գործը խոհեմ կերպով կտանենք․․․

Այդ խոսակցության միջոցին ոչ ոք չտեսավ, որ Խորեն հայր սուրբը աննկատելի կերպով դուրս եկավ ստորերկրյա մառանից, որի դռանը Սառան, խավարի մեջ կանգնած, սպասում էր։ Մանկահասակ կինը բռնեց նրա ձեռքից և տարավ իր քնարանը։ Այստեղ