«Դավիթ Բեկ» վեպը Րաֆֆին սկսել է տպագրել «Մշակ թերթ»ում 1880 թվականին №124–ից:Այնուհետև Հատված առ Հատված վեպը տպագրվել է նույն թվականի №225, №226,№227,№231,№232,№233–ում:Վեպի հիմնական մասը լույս է տեսել 1881թվականին,դարձյալ «Մշակ»–ում, №6,12,13,21,25,28,31 և հաջորդ համարներում:Վերջաբանը «Մշակ»–ում չի տպագրվել,այն կցվել է վեպին ավելի ուշ:Վեպի առաջին,առանձին Հրատարակությունը կատարվել է 1882թվականին,ըստ բոլոր տվյալների «Մշակ» թերթի նույն շարվածքից:Այդ տպագրության ամբողջ տեքստն ամփոփված է երկու գրքում:Երկրորդ գրքի վերջում «Մի փոփոխություն» վերտառությամբ հայտարարության մեջ Րաֆֆին ասում է,թե 1881 թվականին Սյունիք կատարած իր ճանապարհորդությունից հետո անհրաժեշտ է համարել ճշտումներ մտցնել աշխարհագրական անունների մեջ և այդ ճշտումներն են ,որ նա առաջարկել է«Մի փոփոխություն» հայտարարության տեքստում:Այդ ճշտումները կատարվել են ներկա՝6–րդ հատորում: «Դավիթ Բեկ»–ի այս հրատարակության տեքստը համեմատված է «Մշակ»–ի և 1882 թվականի տպագրությունների հետ: Վեպը 1882 թվականից հետո լույս է տեսել 1890 թվականին Թիֆլիսում 1904 թվականին Վիեննայում,1930–ական թվականներին տպագրվել է Աթենքում և Բոստոնում: 1941 թվականին Հայպետհրատը լույս է ընծայել վեպը իր երեք գրքերը ու վերջաբանով: Վեպը ստեղծելու շարժառիթները շատ էին, Հայ ժողովրդի պատմությունը Րաֆֆու հետաքրքրությունների գլխավոր առարկաներից մեկն էր:Այդ պատմության մեջ մանավանդ 18-րդ դարի շարժումներում:Րաֆֆին որոնում էր նրանց առավել հերոսական էջերը:Հայաստանի անկախության և Հայ ժողովրդի ինքնուրույն գոյության համար մղվող պայքարը վիպասանի ստեղծագործական ներշնչումների անսպառ աղբյուր էր: Այդպիսի ներշնչումները նա ստացել է
Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/558
Արտաքին տեսք