Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գործողութեանց Բաժնի մեծաւորը։ Հրամանատար՝ 1917ին։ Կամաւորական Բանակի հիմնադիր (1918)։

6 — ԱՂԱՄԱԼԵԱՆ (բժ.), ՏԻԳՐԱՆ։ Տեսուչ՝ Երեւանի թեմական դպրոցի։ Դաշնակցական։

7 — ԱՂԲԱԼԵԱՆ, ՆԻԿՈԼ (Թիֆլիս, 1875 - Պէյրութ, 1947)։ Հասարակական գործիչ եւ խմբագիր՝ Թիֆլիսի «Հորիզոն» թերթին (1913)։ Անդամ՝ կամաւորական Գունդերու կազմակերպիչ Մարմինին եւ Ազգային Խորհուրդին (1915)։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին խորհրդարանի անդամ եւ կրթական նախարար (1919)։ «Հայ Կրթական եւ Հրատարակչական Համազգային Ընկերութեան» հիմնադիրներէն (1929)։ Նաեւ՝ Պէյրութի Համազգայինի ճեմարանին (1934)։ Իր յուշերը հրատարակուած են «Մտածումներ» խորագիրով երեք հատորներու մէջ։

8 — ԱՂԵՔՍԱՆԴՐ Գ. ՑԱՐ (1845-1894)։ Աղեքսանդր ցարին երկրորդ մանչ զաւակը եւ Նիկոլայ Բ. ցարի հայրը։ Ռուսիոյ ցարը՝ 1881-1894 թուականներուն։

9 — ԱՅՎԱԶԵԱՆ, ԲԱԳՐԱՏ ՅՈՎԱԿԻՄ (1862– 1934)։ Պետական Դումայի պատգամաւոր։ Հայ գրող։ (Հանրգիտ. Ա. հատոր էջ 348)։