Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10 — ԱՆԱՆՈՒՆ, ԴԱԻԻԹ (ՏԷՐ ԴԱՆԻԷԼԵԱՆ), (Ղարաբաղ 1879 — Աստրախան 1943)։ Պատմաբան, հրապարակախօս եւ հասարակական գործիչ։ Կուսակցական պատկանելիութեամբ նախ՝ հնչակեան, դաշնակցական, ապա՝ սոցիալ դեմոկրատ։ Աշխատակցած է «Մշակ», «Նոր Հոսանք», «Նորք» եւ այլ թերթերու։ Հեղինակը՝ «Ռուսահայերի Հասարակական պարզացումը» երեք հատորնոց ուսումնասիրական երկին (1910-1920)։

11 — ԱՆԴՐԱՆԻԿ (Օզանեան), (Շապին Գարահիսար 1866 — Ֆրեզնօ, 30 Օգոս., 1927)։ Յեղափոխական ղեկավար եւ ազգային հերոս։ Ղեկավարած է Սասնոյ Բ. Ապստամբութիւնը (1904)։ Մասնակցած է Հ. Յ. Դ. 4րդ Ընդհ. Ժողովին (1907) եւ Պալքանեան պատերազմին (1912)։ Հրամանատար՝ կամաւորական Ա. Գունդին (1914-15)։ Ղեկավարած է Տիլմանի ճակատամարտը։ Հայկական զօրաբաժինի հրամանատար (1917)։ Աճիւնը փոխադրուած է Ֆրանսա եւ կը հանգչի Պէռ Լաշէզի գերեզմանատան մէջ։

12 — ԱՆԴՐՈՆԻԿՈՎ (Պաթումի քաղաքապետ, ազգայնականներու թեկնածու, Վրաստանի կողմնակից)։

13 — ԱՌԱՔԵԼԵԱՆ ՀԱՄԲԱՐՁՈԻՄ, (Շուշի