Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1855 — Թիֆլիս Մայիս 1918)։ Ծածկանունով՝ Շահրիար։ Խմբագիր-հրապարակագիր՝ «Մշակ» թերթին (1913-1918)։ Ղարարաբաղի Հայոց Թեմական դպրոցի տեսուչ (1881)։ «ժողովրդական» կուսակցութեան առաջնորդներէն։ Ընդդիմադիր՝ Հայաստանի անկախացման գաղափարին։ Իր գործերն են՝ «Ազգայնութիւն եւ նրա պրինցիպները» (1883), «Առողջաբանական ընթերցանութիւն» (1880), «Հանրագիտական բառարան», Ա. հատոր (1915), «La Question Armenienne» «Les Kards en presse»։

14 — ԱՐԱՄԵԱՆ։ Թիֆլիսի հայ մեծահարուստներէն։ Իր անունով շինել տուած է Թիֆլիսի Արամեան հիւանդանոցը։

15 — ԱՐԱՐԱՏԵԱՆ ՍԱՐԳԻՍ։ (1943)։ Դաշնակցական գործիչ։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին զինուորական նախարար։

16 – ԱՐՂՈԻԹԵԱՆ ՅՈՎՍԷՓ (ԻՇԽԱՆ) (Լոռի — Սանահին գիւղ — 1865 — Փարիզ — Շավիլի մէջ — 15 Նոյ. 1925)։ Յայտնի Դաշնակցական գործիչ եւ ֆետայի։ Յեղափոխական եւ պետական դէմք։ Խանասորի Արշաւանքի ղեկավարներէն։ Կամաւորական 7րդ գունդի հրամանատար։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին դեսպան Պարսկաստանի մօտ։