Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարակական եւ պետական դէմք։ Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրոյի անդամ (1908)։ Մասնակցած Է Կովկասեան ռայոնական ժողովներուն, «Փոթորիկ»ի ձեռնարկին, կամաւորական շարժման կազմակերպումին (1914-15), Բագուի Ինքնապաշտպանութեան (1918) եւ Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրած պատուիրակութեան (1920)։ Մասնակից՝ Գանձակի հայ-թաթարակսւն կռիւներուն (1905) եւ Բագուի Հայոց Ազգային Խորհուրդին (1917)։ Հայաստանի Հանրապետութեան շրջանին յաջորդաբար ներքին գործոց նախարար եւ ելեւմտական նախարար։ Աշխատակցած Է «Հայրենիք» ամսագիրին։ Իր գործերն են՝ «Կովկաս» «Հայ-Թաթարական Ընդհարումներ» (2 հատոր), «Յեղափոխական Հայուհիներ»։

32 — ԳՈԼԻՑԻՆ, ՆԻԿՈԼԱՅ ԴԻՄԻՏՐԻԷՎԻՉ (1850-1925)։ Ներքին գործոց նախարարութեան պաշտօնեայ (1871)։ Կառավարիչ՝ Արխանգելսքի (1885), Կալուգայի (1893) եւ Թվերի (1897)։ Կը նշանակուի ծերակուտական (1903)։ Նախագահ՝ Նախարարաց Խորհուրդին (Դեկտ. 1916 — Փետ. 1917)։

33 — ԳՈՐԵՄԻԿԻՆ, ԻՎԱՆ ԼՈԳԳԻՆՈՎԻՉ (1839– 1917)։ Իրաւաբանութեան հիմնարկէն