Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրջանաւարտ։ Ծերակոյտի առաջին բաժանմունքի մէջ պաշտօնեայ (1860–1864)։ Լեհաստանի Գիւղացիական Հարցերու յանձնակատար (1864)։ Պլոտսկի (1866) եւ Կելեցկի (1869) փոխ–կառավարիչ։ Ներքին գործերու նախարարութեան Գիւղացիական Հարցերու Բաժանմունքի անդամ (1873)։ Արդարութեան նախարարութեան օգնական (1891)։ Ծերակուտական (1894)։ Օգնական, ապա, ներքին գործերու նախարար (1894-1899)։ Պալատական խորհրդատու (state Council) (1899)։ Նախարարաց Խորհուրդի նախագահ (Մայիս–Յուլիս 1906 եւ 1914-1916)։

34 — ԳՈՒՉԿՈՎ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՎԱՆՈՎԻՉ (1862-1936)։ Octobrist — Հոկտեմբերեան — կուսակցութեան հիմնադիրներէն։ Երրորդ Դումայի նախագահ (Մարտ 1910 — Մարտ 1911)։ Ա. Աշխարհամարտին. Պատերազմական ճարտարարուեստի Կեդր. Կոմիտէի նախագահ։ Ժամանակաւոր կառավարութեան մէջ՝ պատերազմական նախարար (1917)։ Հակահամայնավար շարժումի գործունեայ տարրերէն (1917-1921)։ Հոկտեմբերեան Յեղափոխութենէն ետք, կանցնի արտասահման։