Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան Բ. Գունդին (1915)։ 1918ին, կը պաշտպանէ Արարատեան դաշտի ճակատը։ 1918ի Մայիսեան կռիւներուն, կը վարէ Բաշ-Աբարանի յաղթական ճակատամարտը։ Հանրապետութեան օրերուն, նախ հայկական բանակի զօրավար, ապա, զինուորական նախարար։ Իբրեւ կառավարութեան ներկայացուցիչ, Հ. Տէրտէրեանի հետ միասին կը բանակցի Մոսկուայի ներկայացուցիչ՝ Լեգրանին հետ։ Հայաստանի խորհրդայնացումով՝ իբրեւ աքսորական կը մնայ Մոսկուա, շուրջ երկու տարի։

41 — ԵԱՆՈԻՇԿԵԻԻՉ, ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈԼԱՅԵԻԻՉ (1888-1918)։ Նիկոլաս Սպայից կաճառի շրջանաւարտ: Պատերազմական Նախսարարութեան քարտուղարութեան Օրէնսդիր Բաժինի մեծաւորը (1905-1911) ապա՝ օգնական վարիչը (1911-1913)։ Նիկոլաս Սպայից վարժարանին մէջ փրոֆ. եւ գլխաւոր (1913-1914)։ Կովկասի փոխ-արքայի օգնական եւ կովկասի զինուորական նահանգի Սպայակոյտի օգնական հրամանատար (1915)։

42 — ԵՐԱԶԷ։ (Անկախ Վրաստանի Աշխատանքի նախարար)։

43 — ԵՐԶՆԿԵԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ (Հաղբատ 1878– 1937)։ Ժողովրդական կուսակցութեան