Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդամ։ Պետական գործիչ եւ լրագրող։ Հայաստանի Հանրապետութեան հողագործութեան նախարար։ «Կայծ», «Հոսանք», «Կովկասի Լրաբեր», «Պայքար» եւ «Գիւղատնտեսական կեանք» թերթերու խմբագրական կազմի անդամ։

44 — ԵԻԱՆԳՈԻԼԵԱՆ։ (Թիֆլիս 1843-1901)։ Թիֆլիսի քաղաքագլուխ (1897)։ Հրապարակագիր. «Մեղու Հայաստանի»ի աշխատակիցներէն:

45 — ԶԱԻՐԵԱՆ, ՅԱԿՈԲ (20 Փետ. 1920)։ Ս. Փեթեբպուրգի զինուորական բժշկական ակադեմիայի շրջանաւարտ։ Հասարակական գործիչ (ռուսախօս)։ Մուշի մէջ կը հիմնէ հիւանդանոց (1905)։ Թրքահայաստանի ընդհ. կառավարիչի օգնական՝ ժամանակաւոր կառավարութեան օրով։ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդի պատուիրակը՝ ռուս-յեղափոխական կառավարութեան մօտ (1917)։ Ա. Աշխարհամարտին, Ամենայն Հայոց կաթողիկոսը զինք կը ղրկէ Փարիզ, Ազգային Պատուիրակութեան մօտ՝ հաղորդելու համար առաջինին հրահանգները: Կը մեռնի տիֆէ (բծա՞խտ)։

46 — ԶԴԱՆԵԻԻՉ։ (Ռուս կամաւորական բանակի ներկայացուցիչ զօրավար)։

47 — ԶԴՈՆՈՎՍԿԻ։ (Թիֆլիսի ոստիկանապետ)։