Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցարական իրաւաբանական վարժարանէն շրջանաւարտ: Կը գործէ իրաւական հիմնարկներու մէջ (1878-1894)։ Ոստիկանական բաժանմունքի օգնական քարտուղար (1894-1899) եւ քարտուղար (1899-1903)։ Ապա՝ օգնական տնօրէն (19011-1909) եւ անօրէն (1909–1912)։ Ծերակուտական (1912)։

51 — ՋՈԻՐԱԲՈՎ, ԱՐՇԱԿ (Զուրաբեան)։ (1873-1920)։ «Հայ Սոցիալ-Դեմոկրատներու Արիութիւն» կազմակերպութեան հիմնադիրներէն։ Նաեւ՝ «Պլորետար» թերթին։ «Պլորետարի Կռիւը» թերթի խմբագրական կազմի անդամ (1903)։

52 — ԷԼԻԱՎԱ ՇԱԼՎԱ ՋՈԻՐԱԲՈՎԻՉ։ (1885–1937)։ 1904էն ի վեր համայնավար։ Աստրախանի մէջ աքսորական (1912)։ Այնտեղ մտերմացաւ Ստ. Շահումեանի հետ։ Դիւանագիտական աշխատանք կատարեց Պարսկաստանի եւ Թուրքիոյ մէջ (1920)։ Ս.Ս.Հ.Մ.ի արտաքին առեւտուրի ժողկոմի տեղակալ (1931-1937)։

53 — ԷՆՎԵՐ ՓԱՇԱ։ (Կ. Պոլիս 23 Նոյ 1881 — Դուշէմբա (Թուրքիստան) 4 Օգոս. 1922)։ Ծագումով՝ ալպանացի: Ջերմանասէր: Երիտասարդ Թուրքերու շարժումին առաջնորդներէն՝ Թալաաթի եւ ճեմալ Ազմիի հետ միասին։ 1908ին,