Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պուլկարացի։ Թուրք քաղաքական յայտնի դէմքերէն։ Սալոնիկի նամակատան մէջ պաշտօնեայ. միացաւ Երիտասարդ Թուրքերուն։ էնվեր փաշայի եւ Ճեմայ փաշայի հետ միասին 1908ի Օսմանեան յեղափոխութեան առաջնորդներէն։ Ներքին գործոց նախարար (1909)։ Նախարար Մահմուտ Զիւքեթի ահաբեկումէն ետք, միացաւ էնվերի եւ Ճեմալի (Յունիս 1913)։ Թուրք-գերմանական գործակցութեան ջատագովներէն (1914)։ Վարչապետ (1917)։ Հայկական Ցեղասպանութեան մեծագոյն պատասխանատուն (1915)։ Ապաստանեցաւ Գերմանիա, ուր ահաբեկուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի ձեռքով՝ Դաշնակցութեան որոշումով։

55 — ԹԱՄԱՄՇԵԻ։ (Ա. Խատիսեանի օգնական եւ հասարակական գործիչ)։

56 — ԹԱՄԱՆԵԱՆ, Աղեքսանդր։ (Եկատերինոդար 1878-1936)։ Հայաստանի անուանի ճարտարապետ ակադեմիկոս: Հայաստանի Պատմական Հուշարձաններու Պահպանութեան Կոմիտէի մեծաւոր (1923-36)։ Կազմեց Երեւանի վերակառուցման յատակագիծը։ Յ. Ս. Եարալով իր մասին գրած է «Թամանեն» աշխատասիրութիւնը։ Իսկ Հայաստանի Գիտութեանց Ակադեմայի արուեստի հիմ–