Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մէջ զոհ գնաց ռմբային պայթումի մը, իսկ միւսը՝ մեռաւ Բագուի հայ-թաթարակսւն կռիւներու ընթացքին։ Ինք գոհ գնաց եղբայրասպան դաւադրութեան — սպաննուեցաւ խմբապետ Միհրանի եղբօր՝ Համբիկին կողմէ։

61 — ԺԵԼԻՆՍԿԻ, ԻԱԿՈՎ ԳՐԻԳՈՐԻԷՎԻՉ (1853– 1919)։ Ցարական իշխանութեան ատեն զօրավար։

62 — ԺՈՐԴԱՆԻԱ, ՆՈՅ ՆԻԿՈԼԱՅԵԻԻՉ (1870– 1953)։ Վրացի Սոցիալ Դեմոկրատ։ Մենշեւիկ կուսակցութեան ղեկավար։ Հայաստանի Հանրապետութեան ծնունդի օրերուն, վարեց հակահայ քաղաքականութիւն մը։

63 — ԻԳՆԱՏԵԻ, ԳՈՆԴ ՆԻԿՈԼԱՅ ՊԱԻԼՈՎԻՉ (1832-1908)։ Շրջանաւարտ՝ Նիկոլաս Սպայից վարժարանէն (1851)։ Զինուորական կցորդ՝ Անգլիոյ մօտ (1856-57)։ Գլխաւորեց զինուորական եւ դիւանագիտական առաքելութիւնը դէպի Խիվա եւ Բոխարա (1858)։ Տնօրէն՝ Արտաքին Գործոց Նախարարութեան Ասիական Բաժանմունքին (1861-64)։ Ներքին Գործոց նախարար (1881-82)։

64 — ԻԶՄԻՐԼԵԱՆ, ԳՐԻԳՈՐ (1819-1894)։ Հասարակական մշակութային գործիչ։ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի