Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդամ, ապա Թիֆլիսի քաղաքագլուխ։ Հիմնադիր՝ այեւելահայ առաջին թատերախումբին (Թիֆլիս 1863)։

65 — ԻՍՏՈՄԻՆ, ՎԱԼՏՄԻՐ ԻՎԱՆՈՎԻՉ (1809– 1855)։ Ռուսական բանակի Ընդհ. Հրամանատար։

66 — ԻՎԱնՈՎ, ՆԻԿՈԼԱՅ ԻՆԴՈՎԻՉ (1851– 1919)։ Իbրեւ փոխ–հրամանատար, ըստանձնեց պատասխանատու դիրքեր ռուս-ճափոնական պատերազմի ընթացքին։ Հրամանատար՝ Քիեւի Զինւորական Շրջանի գումարտակներու (Դեկտ. 1908)։ Ա. Աշխարհամարտի առաջին ամիսներու ընթացքին, հրամանատար՝ Աւստրիոյ դէմ հարաւ–արեւելեան ճակատի: Փետրուարեան Յեղափոխութեան (1917) նախօրեակին Նիկոլայ Բ. Ցարը հրամայեց իրեն քայել Փեթերպուրգի վրայ։ Չհասաւ սակայն մայրաքաղաք՝ երկաթուղագծի աշխատաւորներու ապստամբութեան հետեւանքով։

67 — ԻՐԵՑԿԻ։ Ռուս։ Բագուի քաղաքագլուխ։

68 — ԻԻԹԻԻՆՃԵԱՆ ԵՊԻՍ ԳԷՈՐԳ (Բերա 1851)։ Հովուական Առաջնորդ Ռումանիոյ (1879-1883), Կարնոյ (1889-1890) եւ Եգիպտոսի (1892-1895) մէջ։ Հիմնադիր՝ Քէօսթէննէի, Կ. Պոլսոյ Ս. Գէորգ եւ Փարիզի Ս. Յովհաննու Մկրտիչի եկեղեցի–