Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն։ Եւրոպացի Հայոց հովիւ (1898)։ «Հայաստանցի» գրչանունով աշխատակցած՝ շտտ մը թերթերու («Մասին»):

69 — ԻԻՍՈԻՊՈՎ, ՖԵԼԻՔՍ ՖԵԼԻՔՍՈՎԻՉ (1856)։ Իշխան։ Ներքին Գործոց նախարար (1883-85)։ Մեծ Իշխան Սերգէյ Ալեքսանդրովիչի օգնական (1886-1904)։ Հեծելազօրքի հրամանատար (1904– 1908)։ Մոսկուայի Զինուորական Շրջանի մեծաւոր, միեւնոյն ատեն Մոսկուա քաղաքի պետական ներկայացուցիչ (1915)։ Մեռաւ աքսորի մէջ։

70 — ԼԱԳՈԴԱ, ՀԵՆՐԻ (1891-1938)։ (Պաշտօնեայ Դատաստանական Պալատի։ Եղած է դաժան)։

71 — ԼԵՆԻՆ. ՎԼԱՏԻՄԻՐ ԻԼԻՉ (Իւլիանով), (Սիմպերսկ, 10 Ապրիլ 1870 — Մոսկուա, 21 Յունուար 1924)։ Հիմնադիր՝ եւ Միութեան Համայնավար կուսակցութեան։ Ունի շուրջ 170 ծածկանուն։ Իր գործերէն են՝ «Ինչ են «ժողովուրդի բարեկամները» եւ ինչպէս անոնք կը մարտնչին սոցիալ—դեմոկրատներուն դէմ», «Ինչ պէտք է ընել. մեր շարժման ցաւոտ հարցերը» (1902) աշխատութիւնները:

72' — ԼԻԺԻԻՆ, Ն. Ի.։ Ունի երկու եղբայր. մէկը՝ համր եւ խուլ, միւսը՝ այկոհոլէ տառապած։ Անդամալոյծ ըլլու աստիճան եր–