Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կար ատեն տառապած է ջղային խանգարումէ։

73 – ԼԻՏՎԻՆՈՎ, ՄԱՔՍԻՄ (1878-1051)։ Խորհրդային դիւանագէտ։

74 — ԼԻՏՎԻՆՈՎ, ԵԱԿՈՎ ԵԱԿՈՎԼԵՎԻՉ (1852– ): Ներքին Գործոց Նախարարութեան Գիւղացիութեան Բաժնի օգնական վարիչ (1001-1008), վարիչ եւ Լեհաստանի Գիւղացիական Հարցերու Յատուկ Մարմինի նախագահ (1908-1907)։ Ծերակուտական (1015)։

75 - ԼՎՈՎ, ԳԷՈՐԳԻ ԷՎԳԵՆԵՎԻՉ (1881-1925)։ Շրջանաւարտ՝ Մոսկուայի համալսարանէն։ Ներքին Գործոց Նախարարութեան մէջ պաշտօնեայ (1888)։ Մոսկուայի եւ Թուլայի Գիւղացիական Հարցերու Յատուկ Մարմնի անդամ։ Համառուսական Zemstve Union (տեղական) ինքնավարութիւններու Միութեան) վարիչ՝ ռուս-ճափոնական պատերազմին։ Նոյնպէս՝ Ա. Աշխարհամարտին (1914-17)։ Նախարարաց Խորհուրդի Նախագահ եւ Ժամանակաւոր կառավարութեան ատեն Ներքին Գործոց նախարար (Մարտ-Մայիս 1917)։ Համայնավարներու յեղաշրջման ատեն կը ձերբակալուի: Կը փախչի Սիպերիա, ուրկէ՝