Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փարիզ։ Անդամ՝ Ռուս Քաղաքական Խորհրդաժողովի (1919)։

76 — ԽԱԲԱՆՈՎ, ՍԵՐԳԷՅ (զօր.) (1858-1924)։ Ընդհանուր հրամանատար՝ Փեթերպուրգ Մայրաքաղաքի Զինուորական Շրջանի (1917)։

77 — ԽԱԺԱԿ, ԳԱՐԵԳԻՆ (Ալեքսանդրապոլ 1868 - Կ. Պոլիս 1915)։ Մեծ Եղեռնի նահատակ մտաւորականներէն: Կը յաճախէ էջմիածինի Գէորգեան ճեմարանը՝ մինչեւ 6րդ դասարան։ Ագուլիսի մէջ ուսուցիչ՝ Ք. Միքայէլհանի եւ Է. Ակնունիի հետ։ 1893ին, կը մեկնի Ժնեւ, ուր կաւարտէ տեղւոյն համալսարանին հասարակագիտական բաժինը։ Իբրեւ դաշնակցական գործիչ կը շրջի Պալքանեան երկիրները, Պուլկարիա (1895), Եգիպտոս, Իզմիր եւ Կ. Պոլիս։ Յեղափոխական, հռետոր եւ հրապարակագիր։ Դեռ ուսանող՝ կաշխատակցի «Դրօշակ»ին եւ «Մուրճին»ին։ «Յառաջ»ի խմբագիրներէն (1905)։ Աշխատակցած է «Մշակ»ին, եւ «Հորիզոն»ին, «Աղբիւր—Տարազ»ին, «Նոր—դպրոց»ին, «Ազատամարտ»ին։ Իր գործերէն են՝ «Մի բարոյական այլանդակութիւն յեղափոխական մաքուր գործում» (1896), «Ժողովրդի բանաստեղծը Գմառ-Քաթիպա» «Ռուսական