Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաստատուած շտտ մը օրէնքներու նախագիծերը։ Վ. Նաւասարդեանի հետ պատրաստած է ռուսերէն լեզւով բացատրական գրքոյկ մը՝ հայ - վրացական բախումի մասին։

80 — ԽԱՏԻՍԵԱՆ, ԿՈՍՏԱՆԴԻՆ ( 1918)– Ալ. Խատիսեանի մեծ եղբայրը։ Ազգային հասարակական դէմք։ Հայ Յեղափոխականների դաշնակցութեան հիմնադիրներէն։ Աշխատակից՝ շատ մը թերթերու եւ պարբերականներու: Հիմնադիր՝ Բագուի «Հայոց կուլտուրական Միութիւն»ին:

81 — ԽՈՄԵՐԻԿ Համայնավար։ Ստալինի բարեկամ։

82 — ԽՈԻՆՈԻՆՑ, ՅՈՎՍԷՓ ( - ): Իրաւաբան եւ հասարակական գործիչ։ Ներսիսեան վարժարանի տեսուչ։ Ալ. Խատիսեանի հետ անդամ՝ Թիֆլիսի Քաղաքներու Միութեան։ Նախագահ՝ Քաղաքային Դամայի Վերստուգիչ Յանձնաժողովի: Փոխ - նահանգապետ՝ Ազգային Բիւրոյի։ Հանրապետութեան օրերուն. անդամ «Անկախութեան Փոխառութեան Փարիզի Կեդր. Յանձնախումբին» (1920։

83 — ԾԵՐԵԹԵԼԼԻ, ԻՐԱԿԼԻ ԳԷՈՐԳԻ (1882 - 1959)։ Վրացի սոցիալ - դեմոկրատ