Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռուսական քաղաքական գործիչ եւ մենշեւիկ։ 1917ի Փետրուարեան Յեղափոխութենէն ետք, մենշեւիկներու պարագլուխ։ 1921ին ետք, ցմահ աքսորական։

84 — ԿԱԼԻՏԻՆ ԶՕՐ– ( - ): Կոզակներու բռնակալ (ataman)։ Յետադիմական եւ հակայեղափոխական դէմք։ 1917ին, ռուսական յեղափոխութեան ընթացքին ինքզինք հոչակեց բռնակալ՝ Դոն քաղաքի վրայ։

85 — ԿԱՍՍՕ, ԼԵԻ ԱՐԻՍՏԻԴՈՆՎԻՉ (1865 - 1914)։ Շրջանաւարտ՝ Փարիզի Իրաւաբանութեան Վարժարանէն — Ecole de Droit — եւ Պերլինի համալսարանէն։ Եուրիեւ (Դորպատ) համալսարանի մէջ դասախօս (1893 - 1895), իսկ՝ Խարկովի մէջ (1895 - 1898)։ Մոսկուայի Համալսարանի Փրոֆ. (1898 - 1910)։ Կրթական նախարար (1910 - 14)։

86 – ԿԵՐԵՆՍԿԻ, ԱԷԵՔՍԱՆԴՐ ՖԵԴՈՐՈՎԻՉ (1881 - 1970)։ Սոցիալիստ–յեղափոխական։ Առաջին անգամ հանրածանօթ կը դառնայ իբրեւ իրաւաբան՝ (attorney) քաղաքական դատերու: Երրորդ եւ Չորրորդ Դումայի անդամ։ Տրուդովիկ խմբակցութեան անդամ։ Պետրոգրատ ընկերութեան փոխ - պատասխանատու (1917)։ Արդարութեան, Պատհ–