Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ մեծահարուստ ընտանիքներէն։ Նաւթարդիւնաբերութեան մէջ յայտնի։

103 — ՄԱԽԱՐԱՁէ, ՖԻԼԻՊ ԻՍՍԵՅԵԻԻՉ (1868– 1941)։ Գրականագէտ եւ վրացի համայնավար (1903)։ Դեռ ուսանող՝ անդամ Վարշաւիոյ Սոցիալ-դեմոկրատ շարժման։ Ընդյատակեայ եւ դաւադրական աշխատանքներու հեղինակ Վրաստանի մէջ (1918-1921)։ Վրաստանի Յեղկոմի նախագահ (1921)։ Վրաստանի գերագոյն Խորհուրդի Նախագահութեան նախագահ (1938)։

104 — ՄԱԿԼԱԿՈՎ, ՆԻԿՈԼԱՅ ԱԼԵՔՍԵՎԻՉ: (1871-1918)։ Շրջանաւարտ՝ Մոսկուայի համալսարանէն։ Մաքսային քննիչ՝ Սուզդալ նահանգի (1894-1900)։ Գլխաւոր՝ Պետական Գանձի Պոլտավիոյ մասնաճիւղի (1906)։ Չերնիգովի կառավարիչ (1909)։ Առժամեայ (Acting) Ներքին Գործոց նախարար (1912)։ Ներքին Գործոց նախարար (1913)։ Պետական Խորհուրդի (state council) անդամ (1915)։ Կը գնդակահարուի համայնավարներու կողմէ։

105 — ՄԱՄԻԿՈՆԵԱՆ, ՍՏԵՓԱՆ։ (Ախալցխա 1858 - Երեւան 1923)։ Իրաւագէտ– փաստաբան: Կովկասահայ հասարակական գործիչ։ Մոսկուայի Հայկական