Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

108 — ՄԱՆՈԻԻԼՍԿԻ, ԴՄԻԴՐԻՅ ԶԱԽԱՐՈՎԻՉ (3 Հոկ. 1883 – Քիեւ, 22 Փետ. 1959)։ Համայնավար (1903)։ Կուսակցական ծածկանունները՝ Մէֆոդիյ, Իօնիչ, Ֆոմա, Իվան Բէզրաբոթայ։ Փեթերպուրգի եւ Մոսկուայի մէջ ընդյատակեայ գործիչ (1912-13)։ Բազմաթիւ գործերու եւ պաշտօններու հեղինակ։

109 — ՄԱՆՈԻԿԵԱՆ, ԱՐԱՄ (Զանգեզուր 1879 - Երեւան 1919)։ Բուն անունով՝ Սերգէյ Յովհաննիսեան: Ազգային յեղափոխական գործիչ եւ պետական դէմք։ Վանի ինքնապշտպանութեան ղեկավար (1915)։ Անկախ Վասպուրականի նահանգապետ։ Անդամ՝ Հ. Յ. Դ. Բիւրոյի եւ Ազգային Խորհուրդի (1910-17)։ «Տիկտաթէօռ» Արարատեան շրջանի (1918)։ Հ. Հանրապետութեան ներքին Գործոց ու Պարենաւորման նախարար։ Կը նկատուի Հ. Հանրապետութեան հիմնադիրը:

110 — ՄԱՍԼԻՄԵԱՆ, ՅԱՐՈՒԹԻԻՆ (Պօղոս Նուպար Փաշայի օգնական)։

111 — ՄԱՏԻՆԵԱՆ (Թիֆլիսի քաղաքագլուխ)։

112 — ՄԱՐԳԱՐԵԱՆ (թժիշկ)։

113 — ՄԱՐՏԻՆՈՎ, (Թիֆլիսի ոստիկանապետ, սպայ եւ Բագուի քաղաքապետ)։

114 — ՄԱՐՏՈՎ. Լ. (Կեղծանուն) Tsedeibrum.