Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րար (Մարտ-Մայիս, 1917)։ Հակահամայնավար շարժման գործօն տարրերէն։ Աքսորի մէջ «Պոսթէղնիիա Նովոսթի» թերթի խմբագիր։ Իր երկերէն են՝ «Ռուսական մշակոյթի պատմութեան վրայ ակնարկներ», «Պայքարի Տարին»։

123 — ՄԻԼՈՎՆԵՐ. Ա. (Մեծահարուստ եղբայրք)։

124 — ՄԻԽԱՅէԼ, ՆԻԿՈԼԱՅԵԻԻՉ։ Մեծ իշխան (1882-1912)։ Պետական Խորհուրդին նախագահ (1881-1906)։ Կովկասի փոխարքայ:

125 — ՄԻԽԱՅէԼՈՎԻՉ, ՆԻԿՈԼԱՅ։ Մեծ իշխան (1859-1919)։

126 — ՄԻՇԼԱՅԵԻՍԿԻ,  : Զօրավար։

127 — ՄԻՐԱԿԻ, ՊԵՏՐ ԴՄԻՏՐԻԷՎԻՉ ՍՎԻԱՏՈՊՈԼԿ (1857-1914)։ Ծագումով լեհ։ Մասնակցած է ռուս-թրքական պատերազմին (1877-78)։ Կառավարիչ՝ Պէնզէի, ապա, Եկատերինոսլաւի: Ներքին Գործոց նախարարի օգնական։ Տնօրէն՝ Ոստիկանաթեան Բաժանմունքի (1900–1902)։ Պլեվէի սպաննութենէն ետք (1904), Ներքին Գործոց նախարար (1904 — Յունուար, 1905)։

128 — ՄԻՐՍԿԻ (կեղծանուն է)։ Տէր Պետրոսեան Սիմոն Արշակ։ (Գորի, 15 Մայիս 1882 — Թիֆլիս, 14 Յուլիս 1922): Համայնավար (1901)։ Կուսակցական անունով՝ Կամօ։