Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բանտարկուեցաւ Նոյ. 1903ին։ Բանտէն փախաւ Սեպտ. 1904ին։ Մետեխի բանտին մէջ (1905)։ Ինք բերաւ Ստեփան Շահումեանի Կովկասի ժամանակաւոր արտակսւրգ կոմիսար նմանական որոման լուրը (Յունուար, 1918)։

129 — ՄԽԻԹԱՐԵԱՆՑ, ԱՐՇԱԼՈՅՍ։ Ազգային պատուիրակութեան (Աւչալ գիւղակին կողմէ) ներկայացուցիչ Աղ. Խատիսեանի մօտ։ Աշխատակից՝ «Մշակկ» թերթին։

130 — ՄՈԻԽՐԱՍԿԻ (Ազնուականութեան առաջնորդ իշխան։ Բագրատիօ՞ն («Կովկասեան Վէրքեր»էն)։

131 — ՄՈԻՐԱՏ, ՀԱՄԲԱՐՁՈԻՄ ՊՈՅԱՃԵԱՆ, (Սերաստիա 1874 — Բագու 1918)։ Դաշնակցական անուանի ֆետայի հերոս եւ հաւատաւոր յեղափոխական։ Ղեկավար՝ Սասնոյ Բ. Ապստամբութեան (1904). Անդրանիկի եւ Հրայր Դժոխքի կողքին։ Մասնակցած՝ հայ-թաթարական կռիւներուն (1905). կամաւորական շարժման (Երզնկայի ճակատ — 1915) եւ Բագուի հերոսամարտին (1918)։

132 — ՅԱՐՈԻԹԻՒՆԵԱՆ. ՍԱՄՍՈՆ։ Հակադաշնակցական։ Յայտնի փաստաբան: Հասարակական եւ կուսակցական գործիչ։ Կովկասի Հայ Բարեգործական Միութեան նախագահ: Հիմնադիր՝ Հայ ժողովրդական կուսակցութեան։