Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

133 — ՅՈՎՆԱՆԵԱՆ (վրժ.): Մարիամեան–Յովնանեան օրիորդաց դպրոց։ Հիմնուած՝ Նոյ– 1877ին (Թիֆլիս) Անանեանի (Յովնանեանի) նախաձեռնութեամբ եւ միջոցներով։ Կոչուած է Հայ Օրիորդաց Անանեան ուսումնարան։ Ընդունուած են բացառաբար չքաւոր ընտանիքների եւ որբերի հայ աղջիկներ։ 1921ին, երկրորդ աստիճանի դպրոց։ Տարբեր տարիներու տեսուչ եղած են՝ Տ. Ռաշմաճեան, Ս. Մալխասեան, Դ. Դեմիրճեան, Ի. Յարութիւնեան, Խ. Կանայեան եւ Ն. Սարգսեան։

134 — ՆԱԶԱՐԲԷԳԵԱՆ, ԹՈՎՄԱՍ (Զօր.), (Թիֆլիս, 4 Օգոստոս 1855 — ԹիՓլիս, 19 Փետրուար 1931)։ Ամենայն Հայոց Սպարապետ։ Գնդապետ ռուսական բանակի մէջ։ Մասնակցած՝ ռուս-ճափոնական պատերազմին եւ Տիլմանի ճակատամարտին իբրեւ զօրավար Խալիլ փաշայի դէմ (1914)։ Հրամանատար՝ Հայկական Ուժերու (1917) եւ սպարապետ Հայկական Բանակի (1918)։ Հայաստանի Խորհրդայնացումէն ետք, 1200 հայ սպաներու հետ միասին կաքսորուի Սիպիր (1921). ճամբան կը բանտարկուի Բագուի բանտին մէջ։ Ատեն մը կը պաշտօնավարէ ամերիկեան «Նիր Իսթ Րիլիֆ»