Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Near East Relief — բարեսիրական հաստատութեան մէջ։

135 — ՆԱԶԱՐԷԹԵԱՆ, (ՀՄԱՅԵԱ՞Կ)։ Համայնավար։ Կովկասեան երկբային կոմիտէի անդամ եւ կովկասեան բիւրոյի պատասխանատու քարտուղար (1918)։

136 — ՆԱԼԲԱՆԴԵԱՆ (ճարտարապետ։ Կառուցել տուած է Թիֆլիսի ելեկտրակայանը)։

137 — ՆԱԿԱՇԻՁԷ (Վրացի։ Գանձակի նահանգապետ)։

138 — ՆԵՐՍԻՍԵԱՆ (դպրոց)։ Ներսէս Արք. Աշտարակեցի կը հիմնէ Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը (1824)։ Ատեն մը փակւելէ ետք, կը վերաբացուի Ներսէս Աշտարակեցիի (կաթողիկոս) ջանքերով։ Մինչեւ 1852. տեսուչ եղած են՝ կարապետ Վրդ. Շահնազարեանց, Պետրոս Շանշեանց, Գաբրիէլ Քհն. Պատկանեան, Պետրոս Շանշեանց (կրկին)։ Ունեցած է մինչեւ 300 աշակերտ։

139 — ՆԻԺԵԳՈՐՈԴՍԿԻ (գունդ)։ Նահանգ։ Ռուսաստանի միջին նահանգներէն՝ Վոլկա գետափին։ Կոռոգուի Վոլկայի ջուրով եւ անոր ճիւղերով՝ Վետլուգա, Օկա, Սուրա, Կէրսէնց։

140 — ՆԻԿՈԼԱՅ ՑԱՐ (1868-1918)։ Աղեքսանդրը Գ. ցարի անդրանիկ զաւակը։ Ռոմանովներու եւ Ցարական Ռուսաստանի վերջին ցարը (1894-1917)։