Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մասնակցած՝ Հ. Յ. Դ. 4րդ Ընդհ. ժողովին (1907), իբրեւ պատգամաւոր՝ անջատական տրամադրութիւներով լեցուն երիտասարդ դաշնակցական ուսանողներու պատգամաւոր: Անդամ՝ Հ. Յ. Դ. Բիւրոյին եւ Թիֆլիսի քաղաքային Խորհուրդին։ Աշխատակցած՝ «Հորիզոն»ին եւ «Մոլոտ»ին (ռուսերէն թերթ)։ Իր գործերն են՝ «ֆեդերալիզմ ու դէմոկրատիզմ» (1907). «Անդրկովկասի վարչական վերաբաժանումը» (ռուսերէն եւ հայերէն)։

147 – ՇԱՀՈԻՄԵԱՆ, ՍՏԵՓԱՆ (Թիֆլիս 1878 - Աշխաբաթ, 20 Սեպտ. 1918)։ Համայնավար գործիչ։ Բագուի համայնավարներու ղեկավար։ Սոցիալ-դեմոկրատ (1900)։ Հիմնադիրը՝ հայ ընկերվար- ժողովրդավարներու Միութեան (19(12)։ Սերտ յարաբերութիւն մշակեց Դաշնակցութեան հետ (Մայիս–Յուլիս 1918, Բագուի կռիւներու ընթացքին)։

148 — ՇԱՆԼԵԱՆ : (Գաւարապետ)։

149 — ՇԱՀՎԵՐԴԵԱՆ : (Թիֆլիս քաղաքի գլխաւոր գործակալ)։ Շահվերդեան Ալեքսա՞նդր (30 Հոկտ. 1872-1937)։ Համայնավար։ Խ. Հայաստանի կառավարութեան կազմի բանուորական-գիւղացիական տեսչութեան ժողկոմի անդամ: