Էջ:Քաղաքապետի մը հիշատակները, Ալեքսանդր Խատիսեան.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

150 — ՇԱՔԻՐ, ԲԷԱԷԴԴԻՆ ( - 1922)։ Արշաւիր Շիրակեան եւ Արամ Երկանեան կահաբեկեն Շաքիրը, Պերլինի մէջ (1922)։

151 — ՇԵՐԵՄԵՏԵԻ, ՍԵՐԳԷՅ ԴԻՄԻՏՐԷՎԻՉ (1844 — ): Գիտութեանց կաճառի պատուական անդամ։ Երկրաշխարհական Յանձնախումբի եւ Հին Ռուսական Նամակներու Սիրահարներու ընկերութեան տնօրէն։ Հեղինակն է պատմական եւ երկրաբանական բազմաթիւ գործերու:

151 — ՇԵՐՎԱՇԻՁԷ (վրացի նահանգապետ)։ (Յուլիս 1897ին կը հրաժարի եւ Բըկով կը նշանակուի տեղը)։

152 — ՇՉԵԳԼՈՎԻՏՈՎ, ԻՎԱՆ ԳՐԻԳՈՐԵՎԻՉ (1861-1918)։ Շրջանաւարտ՝ Ցարի Օրէնըսդրական վարժարանէն։ Արդարադատութեան Նախարարութեան մէջ ստանձնած բազմաթիւ պաշտօններ (1890-1905)։ Արդարադատութեան օգնական նախարար (Յունուար 1906)։ Ապա՝ նախարար (1906-15)։ Անդամ՝ Պետական Խորհուրդի (1907)։ 1917 Փետրրուարեան յեղափոխութենէն ետք, կը բանտարկուի Պօղոս բերդին մէջ։ Համայնավարները կը գնդակահարեն զինք Մոսկուայի մէջ (Օգոս. 1918)։